Alt

Հայկ Տիտիզյան


2015թ. սեպտեմբեր, մյուռոնրօհնություն: Հայ եկեղեցու նշանային այս ծիսակարգը կնքահայր է ունենում: Կնքահայրն արարողության ընթացքում ուղեկցում է Հայոց հայրապետին, իսկ մյուռոնի կաթսան բացելուց հետո, յուղի օրհնության ժամանակ պահում է սրբազան կաթսայի կափարիչը: Մյուռնօրհնուփթյան կնքահայր դառնալու պատվին սովորաբար արժանանում են ազգային-եկեղեցական կյանքում լուրջ ավանդ ունեցող նվիրյալներ: 2015թ. մյուռոնօրհնության կնքահայրը լոնդոնաբնակ Հայկ Տիտիզյանն էր:  

Գաբրիել Չեմբերջյան


Ֆիլմը պատմում է հայ բարերար, մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի գործունեության, հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:  

Alt

Սարգիս Բեդևյան


Վանաձորում գործում է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ինչպես նաև հայորդյաց տուն ու բարեգործական ճաշարան: Գյումրիում շահագործման է հանձնվել Թարգմանչաց կոչվող թիվ 30 դպրոցը: Այս և մի շարք այլ ծրագրեր իրագործվել են ամերիկահայ Բեդևյան ընտանիքի բարերարությամբ: Հաղորդումը պատմում է Սարգիս Բեդևյանի կյանքի ու գործունեության մասին: Նա ծնվել է Երուսաղեմում, ապա՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Մշտապես ներգրավված է ազգային, եկեղեցական կյանքում: Բարերարը հաճախ է այցելում Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Սարգիս Բեդևյանը 2008 թ. մյուռոնօրհնության խաչի կնքահայրն էր: 

Alt

Թուֆայաններ


Ամերիկաբնակ Թուֆայան ընտանիքը բարեգործական խոշոր ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Սփյուռքում: Թուֆայանների հովանավորությամբ է աշխատում Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունը: Նույն հարկի տակ սոցիալապես անահապհով ընտանիքները օգտվում են բարեգործական ճաշարանի ծառայությունից: Թուֆայան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգվել և գույքով է համարլրվել Արարատի մարզի Զանգակատուն համայնքի մանկապարտեզը: Թուֆայան ընտանիքի հովանավորությամբ հատկացվում են նաև ուսանողական կրթրաթոշակներ: Ընտանիքի անդամները ակտիվ ներգրավված են եկեղեցական ու համայնքային կյանքու

Alt

Վլադիմիր Հարությունյան


Վլադիմիր Հարությունյանը մոսկվաբնակ բիզնեսմեն է: Կառավարման ծրագրեր է մշակում նավթի ու գազի արդյունահանմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների համար: Սև ոսկու շուկան միշտ է հետաքրքրել մեր պատմության հերոսին: Անգամ գիրք է գրել այդ մասին: Խորհրդային տարիներին Սոյուզ Նավթ էքսպորտի» նախագահն է եղել: Մեծ ընտանիք ունի` 4 զավակ, 13 թոռ: Բարերարը կրկին հայրենիքում էր, այցելել էր Կեչառիսի վանական համալիր, որի վերականգնման բարերարն է:

Alt

Կարո Դերձակյան


Ամերիկահայ բժիշկ, բարերար Կարո Դերձակյանը ծնվել է Լիբանանում: Նախնական կրթություն է ստացել Նշան Փալանջյան վարժարանում, ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանում բժշկություն է ուսումնասիրել: Այստեղ էլ ծանոթացել է կնոջ` Սիլվիի հետ, ով Երուսաղեմից էր եկել: Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են ԱՄՆ: Այժմ ապրում են Կալիֆորնիայի Օրենճ Քաունթի-Սանտա Աննա բնակավայրում: Սիլվի և Կարո Դերձակյանները երջանիկ են Թալին և Արամ զավակներով:

Alt

Արտակ Ղուլյան


Եկեղեցաշինության արդի խնդիրները, հայկական ճարտարապետական կոթողների պատմությունն ու տեսությունը` Արտակ Ղուլյանի դիտանկյունից: Ֆիլմում ներկայացված են ճարտարապետի նախագծած եկեղեցիներն ու կառույցները Հայաստանում ու տարբեր երկրներում:
Պատմաճարտարապետական կոթողը մեր հարստությունն է ու մեր այցեքարտը: Ինչի՞ն ենք մե´նք ձգտում երբ աշխարհում այսօր կան անգամ աբստարկտ լուծումներով եկեղեցիներ, իսկ Ռուսաստանը կողմնակից է բացառապես ավանդականին: