Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Ծաղկազարդ


Հայաստանի տարբեր եկեղեցիներում ծառայող 16 մանուկ դպիրներ Ծաղկազարդի տոնն անցկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, առաջին անգամ պատարագի մասնակցեցին Մայր տաճարի խորանին, ապա՝ հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ ու նվերներ փոխանակեցին: Թե ինչպես էին պատրաստվել այդ օրվան և ինչ ապրումներ ունեցան, պատմում են իրենք՝ մանուկ դպիրները: 

Սբ. Մարիանեի դպիրները


Բագրատն ու Վարդանը երկվորյակներ են: Թե ինչ միջադեպից հետո եղբայրները որոշեցին շապիկ հագնել ու բարձրանալ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու խորան, պատմում են Խաչիկ դպիրն ու եղբայրները:

Երեք եղբայր


«Նարեկը երազում է զինվորական դառնալ, Լևոնը՝ խոհարար, իսկ ես՝ իսկական բժիշկ,-ասում է 8-ամյա Վարդանը,- եղբայրներով սիրում ենք հետաքրքիր խաղեր հորինել, նկարել, բայց ամենից շատ սպասում ենք կիրակիին, որ Սբ. Երրորդություն եկեղեցում  պատարագի մասնակցենք ու խորան բարձրանանք: Լավ է երբ երեքով միասին ենք երգում ու աղոթում»:

Ջրվեժի դպիրները


«Մեր կիրակին շատ լավ է սկսվում. ես, Ռաֆայելն ու հայրիկը շապիկ ենք հագնում ու խորան բարձրանում, Անուշն ու Աստղիկը երգչախմբում երգում են, մայրիկն էլ ուշադիր   մեզ է լսում»: Մեր հերոսները Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու դպիրներն են:   

Արթուրը և Սարգիսը Մուղնիից


Արթուրի և Սարգսի առօրյան փոխվեց, երբ նրանց առաջարկեցին եկեղեցի հաճախել ու շապիկ հագնել: Նրանք օգնում են քահանաներին ուխտագնացությունների ժամանակ, մասնակցում պատարագներին ու ժամերգություններին: Արթուրը երազում է հայտնի երգիչ դառնալ, Սարգիսը՝ ռազմական բժիշկ:   

Ազատանի եկեղեցու Արթուրը


«Մի անգամ ուխտագնացության ժամանակ դեպք եղավ, ու դրանից հետո մամային խնդրեցի, որ եկեղեցում ծառայեմ»: Տասնամյա Արթուրը Ազատանի Սբ. Ստեփանոս եկեղեցում շապիկ է հագնում և մասնակցում պատարագի: Մեզ հետ կիսում է իր մտորումներն ու պատմում երազանքների մասին. դրանցից ամենակարևորը Ֆրունզիկի պես դերասան դառնալն է:

Ջրվեժի Սբ. Կաթողիկեի Դավիթը


Փոքրիկ Դավիթն մենք հանդիպեցինք Ջրվեժի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Նա մեզ պատմում է առաջին անգամ դպրի շապիկ հագնելու, խորան բարձրանալու և իր երազանքների մասին:

Արթուրը


Արթուրն ինքը որոշեց մոտենալ տեր հորն ու խնդրել, որ շապիկ հագնի: Մայրիկը անակնկալից հուզվել էր: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ամեն կիրակի Արթուրը մասնակցում է պատարագի, ուրախությամբ նշում է, որ արդեն երիտասարդաց միության անդամ է: Սպորտում Արթուրը հաջողություններ ունի, բայց որոշել է հոգևորական դառնալ: 

Վռամը


Մի անգամ ուխտագնացության ժամանակ Վռամը ցանկություն է հայտնում շապիկ հագնել ու մասնակցել պատարագներին: Այսօր արդեն դպիր է ձեռնադրվել, Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում է ծառայում, որոշել է դառնալ հոգևորական: Սկսել է շարականներ սովորեցնել փոքր եղբորը. մեծ եղբոր օրինակը վարակիչ է: 

Պանայոտիս Դմիտրիս


«Հեռուստացույցով տեսա, թե ինչպես են երեխաները քաղաքներում և գյուղերում դպրություն անում: Առիթ չկար, որ ասեի՝ ես էլ եմ ուզում: Մի անգամ տատիկս քահանա կանչեց տնօրհնեք անելու, օգտագործեցի առիթը և ասացի՝ ես էլ ուզում եկեղեցում դպրություն անել»: Իննամյա Դմիտրին այսօր մեծ ուրախությամբ դպրություն է անում Երևանի Ս. Աննա եկեղեցում: 

Արամը


Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ  Արամի կնքահայրը  նրան նվիրեց  «Մանուկների Աստվածաշունչը»: Հիմա նա Սուրբ Երրորդություն եկեղեցում  շապիկ է հագնում, բարձրանում է խորան ու մասնակցում պատարագներին: Արամը որոշել է, թե ինչ է դառնալու և հավատում է, որ երազանքը կիրականանա:

Հեղինեն


Մի ուխտագնացությունից հետո Հեղինեն որոշեց գնալ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դասերին, հետո սկսեց մասնակցել պատարագներին, իսկ հետո...