Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 10.09.2018


Հովհաննես Զարդարյանի 100-ամյակի կապակցությամբ Ազգային պատկերասրահում բացվել է անհատական ցուցահանդես: 
Տեղի է ունեցել ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Սուրբ Գեղարդ. զէն կենաց» վավերագրական կարճամետրաժ տեսաֆիլմի պրեմիերան։
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նշել է հիմնադրման 90-ամյակը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Հասմիկ Ավետիսյանի «Եթե» արտ-նախագծի ցուցադրությունը:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում Ղազարոս Աղայանի  «Անահիտ» հեքիաթի մոտիվներով բեմադրված մանկական ներկայացումն արդեն հասցրել է գրավել մանկահասակ հանդիսատեսի համակրանքը։
Տեղի է ունեցել «Համաշխարհային ժառանգության հայկական գանձերը» նախագծի շնորհանդեսը` «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:
 

Մշակութային ազդագիր 16.07.2018


Հանդիպում ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլի հետ:
Փակվեց «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ցուցահանդես է բացվել, որտեղ տասնմեկ հայ արվեստագետի շուրջ հիսուն աշխատանք է ներկայացված:
Հուլիսի 7-ին և 8-ին Հին Գորիսում տեղացի և օտարերկրյա հյուրերը ծանոթացել են քարանձավային արվեստանոցին ու թատրոնին:
Գորիսում բացվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, նաև՝ թանգարանի տարածքում գտնվող գրադարան-սրճարանը:
 

Մշակութային ազդագիր 09.07.2018


Հուլիսի 8-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը:
Գորիսում «Զանգեր» հուշարձանի բացմամբ ազդարարվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։
ՆՓԱԿ-ում անցկացվեց Մշակութային ֆորում։
«Արամե» պատկերասրահը նորաբաց ցուցահանդեսով նշեց հիմնադրման 15-ամյակը:
Նկարիչների միությունում բացվեց հավաքական ցուցահանդես՝ նվիրված  2800–ամյա Երևան քաղաքին։
Նկարիչների միության ցուցասրահում բացվել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը:
Լույս է տեսել Ջերոնիմո Ստիլտոնի «Նոստրամկնուսի խորհրդավոր ձեռագիրը» գիրքը:
 

Մշակութային ազդագիր 02.07.2018


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մինաս. հին և բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսը:
Մաշտոցյան մատենադարանում հայագիտական միջազգային գիտաժողով է անցկացվել՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին:
Կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի սպասվող տոնի ընդհանուր պատկերը։
Ամփոփվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վեպի հայերեն թարգմանությունը։
Ազգային գրադարանը հանդիպում էր կազմակերպել Ռազմիկ Դավոյանի հետ, ներկայացվեց գրողի «Գերդաստան» վեպը:
 

Մշակութային ազդագիր 25.06.2018


Հունիսի 22-ից 24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը:
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը նշել է ծննդյան 70 և բեմական գործունեության 50-ամյակները:
Հունիսի 22-ին մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Նահուբորու Օհարայի և Արա Հայթայանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Փլուզում և ներդաշնակություն» խորագրի ներքո:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «Անմատչելիության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։
Հայաստանի ազգային պատկերասրահն ամառային կրթական ծրագիր է իրականացնում՝ նախատեսված դպրոցահասակ պատանիների համար:
 

Մշակութային ազդագիր 18.06.2018


Հովհաննես Թումանյանի  150-ամյակին ընդառաջ՝  մեծանուն գրողի թանգարանում տեղի է ունեցել նրա Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը:
Երևանյան վեց թանգարաններում «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում հայկական արվեստի գլուխգործոցները ներկայացվում են նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով։
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Արդեն հայտնի են կինոփառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։
ՀՀ մշակույթի նախարարության  և «Ստեղծարար Հայաստան» հիմնդրամի  միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել։
Բացվել է «Ներկայ դիզայն անցուդարձ» խորագրով ցուցահանդեսը։
Պետական կամերային երաժշտական թատրոնում «Տերն ու Ծառան» ներկայացման պրեմիերան էր:
 

Մշակութային ազդագիր 11.06.2018


Գյումրու դրամատիկական թատրոնում «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան էր:
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Իմ կինը, ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը» մեկ գործողությամբ կատակերգությունը:
Հունիսի 4-ից 10-ը ՆՓԱԿ-ում անցկացվել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 16-րդ փառատոնը:
Հունիսի 4-ից 10-ը «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվել է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար»:
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացավ «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացումը`ամերիկացի հանրահայտ գրող Օ’ Հենրիի համանուն պատմվածքի հիման վրա:
 

Մշակութային ազդագիր 04.06.2018


Նախորդ շաբաթ ցանկացողները հնարավորություն են ունեցել ոչ ֆորմալ ձևաչափով հանդիպելու մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ:
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել:
«Գալա Արտ» ցուցասրահում բացվել է Մոկո Խաչատրյանի և Հարութ Հակոբյանի «Հատվող զուգահեռներ» խորագրով ցուցահանդեսը:
Մայիսի 31-ից հունիսի 2-ը Ծաղկաձորի գրողների տանը անց է կացվել երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Ալադինը և նրա կախարդական լամպը» ներկայացման պրեմիերան էր:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրողի հետ:
 

Մշակութային ազդագիր 28.05.2018


Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդես:
Հ. Պարոնյանի անվան թատրոնում բացվել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված փաստաթղթերի ցուցահանդես:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Մայիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է տարբեր բնագավառներում  նշանակալի ներդրում ունեցած հայ գործիչների:
Երևանում անցկացվել է «Արվեստ Էքսպո» միջազգային 4-րդ ցուցահանդեսը:
Երևանի Խամաճիկների պետական թատրոնում գարնանային խաղաշրջանը եզրափակվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացմամբ:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում անցկացվել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Մասնակցել է 8-ից 45 տարեկան հատուկ կարիքներ ունեցող 150 մարդ:
 

Մշակութային ազդագիր 21.05.2018


Թանգարանների միջազգային օրվա առիթով մինչև ուշ երեկո այցելուներ են ընդունել Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ: 
Երևանում անցկացվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 36 տարի անց նորից բեմադրվել է Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» պիեսը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է վրացի գեղանկարչուհի Ցիռա Կալանդաձեի թիֆլիսյան թեմաներով կոլաժային հավաքածուն:
Մայիսի 16-ից 20-ը Հայաստանում ռուսական ֆիլմերի շաբաթ էր:
Իտալերենից բնագրային թարգմանությամբ լույս է տեսել «Ջերոնիմո Ստիլտոն» արկածային շարքի երկրորդ գիրքը:

Մշակութային ազդագիր 14.05.2018


Լույս է տեսել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի սցենարների ժողովածուն:
Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում «Վիքիպեդիա Հայաստանում» տեղի է ունեցել եռօրյա համաժողով և էքսպո-ցուցադրություն:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Այվազ Ավոյանի ստեղծագործությունների  ցուցահանդեսը:
Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի ղպտիագետ Ալիոն Սուչիուն մաշտոցյան մատենադարանում հանդես է եկել դասախոսությամբ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում պահվում է 19-ից 20-րդ դարերի արծաթյա գոտու 7 նմուշ, որոնք ներկայացնում են Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի արծաթագործության դպրոցը:
 

Մշակութային ազդագիր 07.05.2018


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Վալմարի անհատական ցուցահանդեսը՝ նկարչի 70-ամյակի առիթով:
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի է ունեցել արձակագիր Գևորգ Դևրիկյանի ծննդյան ութսունամյակին նվիրված գիտաժողով:
ՀՀ գիտությունների ակադեմիան հրատարակել է նոր գիրք Առաջին համաշխարհային պատերազի տարիներին Հովհաննես Թումանյանի  գործունեության մասին:
Աուտիզմի իրազեկման ամիսն ամփոփվել է Ժամանակակից արվեստի թանգարանում՝ «Ճանաչիր աուտիզմը» խորագրով միջոցառմամբ:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել են Ալվինա Բարխուդարյանի գործերը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իր այցելուներին առաջարկում է բազմաբնույթ կրթական ծրագրեր: