Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 25.03.2019


Համազգային թատրոնում «Ճշմարտություն» ներկայացման պրեմիերան էր, բեմադրող-ռեժիսորը Դավիթ Հակոբյանն է:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը ներկայացավ «Վիրտուալ աչքերի խորհուրդը» նախագծով:
Մեծահասակների համար «Քրիստոֆեր» ներկայացման պրեմիերան` Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: 
Երևանում ներկայացվել է Վլում հայկական առցանց գրադարանը:
Ինչ էին գրում ամերիկյան թերթերը 1890-1922թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ճակատագրի վերաբերյալ, այժմ ինչպես կարելի է օգտվել արխիվներից. թեմային անդրադարձել են  Մխիթարյան Միաբանության անդամ Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և հետազոտող Արա Քեթիբյանը:
 

Մշակութային ազդագիր 18.03.2019


Ընթանում է Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնումը:
«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցեցին նաև ֆիլմի հեղինակներ ֆրանսաբնակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանն ու Սերժ Ավետիքյանը: 
Պարոնյանի անվան թատրոնի գարանային թատերաշրջանը նշանավորվեց Շիրվանզադեի «Շառլատանը» նոր երաժշտական ներկայացմամբ: 
Բացվեց գեղանկարիչ Կառլոս Աբովյանի հետմահու հինգերորդ անհատական ցուցահանդեսը:
ՀԲԸՄ դահլիճում բացվել է «Կոնվերգենցիա» խորագրով 17 երիտասարդ նկարիչների խմբային ցուցահանդեսը:
 

Մշակութային ազդագիր 11.03.2019


Չարենցի՝ Կարսի տան վիճահարույց թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպվել գրողի երևանյան տուն-թանգարանում:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Գարնանային հանրապետական ցուցահանդես:
«Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնին մասնագիտական գրականություն ու զարգացնող խաղեր են տրամադրվել «Բուկինիստ» ընկերության կողմից:
Չարենցի տուն-թանգարանում բացվել է նկարիչ, քանդակագործ Արմեն Վարդանյանի անհատական ցուցահանդեսը:
 

Մշակութային ազդագիր 04.03.2019


Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով «Շրջված երազ» նոր ներկայացումը:
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունն օրերս բաց դասախոսություն էր կազմակերպել՝ «Երևանի ուրարտական հուշարձանները» խորագրով:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց «Կասկադի պատմությունը» խորագրով վավերագիր ցուցահանդես: 
Փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվեցին ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի ստեղծագործությունները: 
«Վարագույրը բարձրանում է» ֆիլմով մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը:
Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը «Հանդիպում գերբնականի հետ» թեմայով դասախոսություն անցկացրեց ուսանողների, հեքիաթագետների, դասախոսների, «Հարրի Փոթեր» վիպաշարի գիտականությամբ հետաքրքրվող անձանց համար:
 

Մշակութային ազդագիր 25.02.2019


Փետրվարի 19-ին մեկնարկեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: 
«Գոյ» թատրոնը նշեց հիմնադրման 30-ամյակը:
Գիտնական եւ արվեստաբան Ալեքսանդր Մանուչարյանի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվել են նրա նկարչական աշխատանքները: 
Փետրվարի 20-ին մեկնարկեց «Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ» փառատոնը: 
Լույս է տեսել Դավթի Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի» ժողովածուն:
 

Մշակութային ազդագիր 18.02.2019


Հովհաննես Թումանյանի թանգարանում մամուլի ասուլիս է տեղի ունեցել, ներկայացվել են հոբելյանական տարվա ծրագրերը, մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Համաժողով ԳԱԱ-ում` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Մայր Աթոռի միաբան Ներսեհ վարդապետ Խալաթյանի անհատական ցուցահանդեսը: 
Սուրբ Սարգսի տոնին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդական 6-րդ  համահայկական մրցույթ-ցուցահանդեսը: 
Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը բացվել է Լիաննա Ղազարյանի անհատական ցուցահանդեսը:
 

Մշակութային ազդագիր 11.02.2019


Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» նոր ժողովածուի շնորհանդեսը՝ «Զանգակ» գրատանը:
Կյանքից հեռացավ ականավոր բանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը:: 
«Մինասի գույների կախարդանքը» ինտերակտիվ կրթական ծրագրի շրջանակում ստեղծվել են Մինասի «Ջաջուռ» կտավի կոլաժային վերարտադրություններ: 
Փետրվարի 27-ից մարտի 19–ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «ՈւրբանԱրթ» փառատոնը:
Նարինե Թերզիմկոյանի ստեղծած տիկնիկների պատումը՝ մեր տեսանյութում: 
 

Մշակութային ազդագիր 04.02.2019


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տրվեց վարդապետի 150-ամյակի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրադարձությունների օրացույցում: 
Համազգային թատրոնում «Հաղթանակի գենեզիս» ներկայացման առաջնախաղը հունվարի 28-ին էր՝ Հայոց բանակի օրը: 
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում վրացի արձակագիր, դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ստեղծագործության պրեմիերան էր՝ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
Լույս են տեսել Լևոն Բաշալյանի «Նորավեպեր և պատմվածքներ» եւ Գրիգոր Հակոբյանի հոդվածների ժողովածուները:
 

Մշակութային ազդագիր 31.12.2018


«Մենք ենք» բարեգործական հարթակը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Ամանորի հայկական ավանդական ուտեստներ:
Ամանորյա հեքիաթային թխվածքներ:
«Գրական» շնորհավորանքներ:
 

Մշակութային ազդագիր 24.12.2018


Մարիտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանի «Իմ աղոթքը Հայաստանի մասին» հոբելյանական ցուցահանդեսը:
Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Գրանիշ» գրական համայնքն ամփոփել է գրական տարին:
Մոսկվայի մշակույթի օրերի շրջանակում Երևանում էր ՌԴ ժողովրդական դերասան, մեր հայրենակից Դմիտրի Խառատյանը:
Հայերեն է թարգմանվել Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» նկարազարդ գիրքը:
 

Մշակութային ազդագիր 17.12.2018


Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երևան» նախագիծը:
Լույս է տեսել Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղ» վեպը:
Լույս է տեսել Սալմանդ Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանությունը:
Դեկտեմբերի 14-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մանկապատանեկան գրքերի շնորհանդես-տոնավաճառ էր:
Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում Թբիլիսիի «Թիլդա» փորձարարական թատրոնն էր:
Դեկտեմբերի 13-ին «Լոֆթ» կենտրոնում Կաֆկայի օր էր:
Առաջին անգամ անցկացվեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:
 

Մշակութային ազդագիր 10.12.2018


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բերնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:
Արդեն մեկ ամիս է՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դերասանները բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Ամանորին և Ս. Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում «Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդես է բացվել:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Տեսնել մատներով» ցուցահանդեսային նախագիծը:
Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները: