Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 20.02.2017


Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Թումանյանի թանգարանում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ:
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: 
Ինչպես պահպանել մայրենին գլոբալիզացման դարաշրջանում. հայերենի արդի խնդիրներին են անդրադառնում մասնագետները: 
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը:

Մշակութային ազդագիր 13.02.2017


Սուրբ Սարգսի տոնին նվիրված մշակութային միջոցառումներ:
«Վերադարձ ակունքներին»՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում:
Սուրբ Սարգսի տոնի ծեսերի ու ավանդական կերակուրների ներկայացում՝  Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում: 
«Արծվաբույն» դրամայի պրեմիերան Սունդուկյանի անվան թատրոնում՝ նվիրված Արցախյան ազատամարտին:
Հայտնի կինոգործիչ, մոնտաժող Դագ Բլաշի վարպետության դասը՝ Հայաստանում ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում:

Մշակութային ազդագիր 06.02.2017


«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը:
Երևանում շուտով տիկնիկների թանգարան կբացվի, Մշակույթի նախարարությունը հոգացել է թանգարանի տարածքի և հովանավորի խնդիրները:
Արդեն 3 տարի է Հայաստանի 5 մարզերում գործում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Ծրագրի մասնակիցները տարբեր մասնագիտության երիտասարդներ են, որոնք 2 տարի շարունակ դպրոցական որևէ առարկա են դասավանդում հայաստանյան այն դպրոցներում, որտեղ մասնագետի կարիք կա:

Մշակութային ազդագիր 30.01.2017


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առջև ակցիա է տեղի ունեցել՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության վրա ուշադրություն բևեռելու նպատակով:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ գրողի ծննդավայր Դսեղում ՀՀ մշակույթի նախարարությունը կյանքի կկոչի մի շարք ծրագրեր։ Դրանք լրագրողներին ներկայացրել է նախարար Արմեն Ամիրյանը:
Կյանքի 92-րդ տարում Սանկտ-Պետերբուրգում մահացել է վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:

Մշակութային ազդագիր 23.01.2017


Ազգային պատկերասրահի տնօրինությունը հանդիպել է լրագրողների հետ, խոսել նոր ծրագրերի և պատկերասրահի խնդիրների մասին: 
«Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Սփյուռքի նախարարությունը:
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առիթով այցելություն էր կազմակերպվել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և բանաստեղծուհու տուն-թանգարան:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նորոգումից հետո թանգարան ունի:

Մշակութային ազդագիր 16.01.2017


Եսայի քահանա Արթենյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Ազգային տոների հոգևոր կողմը և հին տոմարով Նոր տարին» թեմայով զրուցեցին լրագրողների հետ:
Առցանց ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, 16 տարեկան է. տարեդարձը նշվում է ողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում:
Ինչ փուլում է Վիլիամ Սարոյանի Ֆրեզնո քաղաքում գտնվող տունը թանգարանի վերածելու գործընթացը:
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն «Հնդկական օր» էր կազմակերպել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

Մշակութային ազդագիր 26.12.2016


ՀՀ մշակույթի նախարարը տարեվերջյան հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
Մաշտոցյան Մատենադարանում անցկացվեց «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով եռօրյա գիտագործնական սեմինար:
Նախատոնական միջոցառումներ Դիլիջանի համայնքային զարգացման կենտրոնում:
«Հայարտ» մշակութային կենտրոնում բացվել է Անկախության 25-ամյակին նվիրված հավաքական ցուցահանդես:

Մշակութային ազդագիր 19.12.2016


Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռներն է բացել է «Պեպո» ներկայացմամբ:
«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինը ռոքի սիրահարներին ներկայացրել է «Ռոքնռոլի ազատութունը» ֆիլմը:
Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման պրեմիերան` Երևանում:

Մշակութային ազդագիր 12.12.2016


Հայաստանի պատվիրակության անդամները Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին:
Հրաչյա Թամրազյանին նվիրված հուշ երեկո անցկացվեց նրա ծննդյան օրը:
Ամանորյա տոնական ցուցահանես բացվեց «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում:
Մեկնարկեց ավանդական բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով:
Անդրադարձ Հայաստանի ազգային գրադարանի գործունեությանը: 

Մշակութային ազդագիր 05.12.2016


«Նարեկացի» արվեստի միությունում անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
«Մեկական աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսով ստեղծագործական տարին ամփոփեց Հայաստանի նկարիչների միությունը:
Իր 60-ամյակը նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:
«Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով ցուցահանդես է բացվել Թեքեյան կենտրոնում:
Լուսանկարիչ Արկադի Քալանթարյանի և «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների աշխատանքների ցուցահանդես բացվեց «Նարեկացի» արվեստի միությունում:

Մշակութային ազդագիր 28.11.2016


«Արևմտահայերենը Հայաստանի մեջ. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ՀԲԸՄ-ում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
«Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը նախաձեռնել էին «Գրքի գիշեր 2016» միջոցառումը:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 18-ից 20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
«Գոյ» թատրոնում ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրությամբ ներկայացվել է Աղասի Այվազյանի «Արալեզը»:

Մշակութային ազդագիր 21.11.2016


«Կալենց» թանգարանում բացվել է Արա Հայթայանի հետահայաց ցուցահանդեսը:
«Դալան» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ, քանդակագործ Արմեն Խոջոյանի տասը տարվա աշխատանքների ցուցահանդեսը: 
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում բացվել է Ծովինար Թադևոսյանի գրաֆիկական ախատանքների ցուցահանդեսը՝ «Ծովի լռությունը» խորագրով:
Նոյեմբերի 17-ից 24-ը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երևանում և մարզերում անցկացնում է Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը: