Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 17.07.2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվեց «Ստեղծարար Եվրոպա» երկօրյա ֆորումը: 
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին է ներկայացվել 15 ֆիլմ: Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։
«Ոսկե ծիրանի» պրեմիերաներից էր նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմը:
Գերմանացի կինոռեժիսոր, կինոօպերատոր, «Ոսկե ծիրանի» Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ֆրեդ Քելեմենը փառատոնին իր ռեժիսորական և օպերատորական աշխատանքը ներկայացնելուց բացի նաև վարպետության դասեր է անցկացրել: 
Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրանի» փակման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն էր:
 

Մշակութային ազդագիր 10.07.2017


Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. այս տարի այն կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը։
86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։ 
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս Նիկողոսյանի ընտանիքի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը:
Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ GAME OVER» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Հոդված 3» ակումբումա։
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայ թագավորներն ու թագուհիները 17-ից 20-րդ դարերի հայկական և եվրոպական փորագրանկարներում և պաստառներում» խորագրով ցուցադրությունը:
«Վերաիմաստավորելով բնությունը» խորագրի ներքո «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում իրենց աշխատանքներն են ներկայացրել ինը հայ կին արվեստագետներ։
Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
 

Մշակութային ազդագիր 03.07.2017


Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել է երևանյան առաջին գրատնակը։
Հուլիսի 1-ին ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ղազանչյանի եւ նրա լուսահոգի կնոջ՝ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո է տեղի ունեցել։ 
ՀՀ անկախության և Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին է նվիրված «Նրանք նկարում էին պատերազմը» երկլեզու գիրքը, որի շնորհանդեսն օրերս «Լոֆթ» կենտրոնում էր:
Հուլիսի 22-ից 26-ը Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 6-րդ միջազգային փառատոնը, որին կյուրընկալվեն հայկական, եվրոպական, ռուսական և այլ թատերախմբեր:
Նկարիչների միությունում բացվել է «Քանդակի ամենամյա հանրապետական ցուցահանդեսը։
Լույս է տեսել «Երևան. ճեպանկարների գիրքը», որում ներկայացված են մեր մայրաքաղաքի պատմությունը, տեսարժան վայրերը, հայտնի ու անհայտ բնակիչները։
 

Մշակութային ազդագիր 26.06.2017


Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագությունը տպագրության է նախապատրաստում նախադեպը չունեցող հանրագիտարանային հատոր: 
Առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղագործությունը:
Դիզայներ, նկարիչ Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիրը» A’ Design Award  միջազգային մրցույթում արժանացել է բրոնզե մրցանակի՝ դիզայնի և վիզուալ կոմունիկացիայի անվանակարգում:
«Արտ ֆեստ 2017» երիտասարդական 5-րդ միջազգային փառատոնն ամփոփել է մրցույթի արդյունքները:
Տեղի է ունեցել Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները» աշխատության շնորհանդեսը:
Խճանկար 
 

Մշակութային ազդագիր 19.06.2017


Ժամանակակից արվեստի թանգարանը 45 տարեկան է: 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ստեղծվել է Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան:
Մանկագիր Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթն արդեն Խամաճիկների թատրոնի բեմում է:
«Նոր գրքեր» էջը պատմում է Օրհան Փամուկի «Սև գիրք» և Միխայիլ Բախտինի՝ «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» գրքերի մասին:
Խճանկար
 

Մշակութային ազդագիր 12.06.2017


Համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Գիթրիի «Արի երազենք» ներկայացումը: 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը:
Բացվել է անիմատոր, նկարիչ Գոհար Սարգսյանի առաջին ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկել է «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնը:
«Թզուկ-մզուկը» հեքիաթի հիման վրա ռեժիսոր Արմեն Սաֆարյանը համանուն ներկայացում է բեմադրել: 
 

Մշակութային ազդագիր 05.06.2017


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Երևանում կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը: 
Երևանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվել է «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը:
Նկարիչների միությունում Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյա տարեդարձին նվիրված Հանրապետական ցուցահանդես է բացվել:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամփոփվել են Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից կազմակերպված «Պինոկիոյի արկածները» մրցույթի արդյունքները:
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները՝ նկարներ և դրանցով ստեղծված շարֆեր, ցուցադրվել են «Ակումբում»: 
Լույս են տեսել Ժերար դը Ներվալի «Սիլվի. Վալուայի հիշողությունները» և Իվ Բոնֆուայի «Մեծ Արջը» ժողովածուները՝ հայերեն թարգմանությամբ:
 

Մշակութային ազդագիր 29.05.2017


Ազգային պատկերասրահում բացվել է «Արքայական փայլ. Պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է անցկացվել:
Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է Իտալական ֆիլմերի շաբաթ:
Երևանի տիկնիկների պատկերասրահում երեք օր ցուցադրվեցին վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևան սիթի տուր» զբոսաշրջային երթուղին երևանցիներին և զբոսաշրջիկներին ծանոթացնում է մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:
«Նոյյան տապան» գրատանը տեղի ունեցավ 20-րդ դարի հունական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աատվածամոր» ժողովածուի շնորհանդեսը:
 

Մշակութային ազդագիր 22.05.2017


«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվեց մայիսի 20-ին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկել է «Ինտեգրում թանգարանի միջոցով» ծրագիրը: 
Աշխատանքներ թանգարանային ոլորտում. ձեռքբերումների ու բացթողումների մասին է տեսանյութը:
Գրողների միությունում հանդիպում էր գրող Գագիկ Դավթյանի հետ: Ներկայացվել են նոր լույս տեսած «Որպես լույս ու խիղճ» և «Վրացական պոեզիա» գրքերը:
Խճանկար
 

Մշակութային ազդագիր 13.03.2017


Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվեց հայկական իմպրեսիոնիզմի առաջատար Եղիշե Թադևոսյանի «Կնոջ դիմանկարը» կտավը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալեց Unlimited Movement` «Անսահմանափակ շարժում» նախագծի կազմակերպիչներին ու մասնակիցներին:
«Մեգերյան կարպետներում» տեղի ունեցավ «Արքայից արքա»` «Տերյան» մշակութային կենտրոնի նոր հավաքածուի ցուցադրությունը:
Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության շնորհիվ  9 գիդ-էքսկուրսավար վերապատրաստում են անցել Գերմանիայում:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում օրերս չինական ազգային հագուստին նվիրված երեկո էր:
Հայերեն են թարգմանվել «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը և Ումբերտո Էկոյի «Թշնամի մի կերտիր» էսսեների ժողովածուն
Խճանկար
 
 

Մշակութային ազդագիր 20.03.2017


Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների ցանկում: Դիլիջանը հայաստանյան թվով 6-րդ քաղաքն է, որ անդամակցում է այս ցանկին:
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:
1999թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի, պոետական խնդիրների ու թեմատիկայի մասին են խոսում գրականագետն ու բանաստեղծը:
Եղիշե Չարենցի ծննդյան օրը «Զանգակ» գրատանն էին հավաքվել հրատարակչությունների, գրախանութների  և գրադարանների  ներկայացուցիչներ՝ գրական հարցեր քննարկելու:
Զրույց «Հայֆեստ» փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի հետ՝ հայաստանյան թատերական կյանքի, թատրոններում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հայ գրականություն» շարքի հինգերորդ և վեցերորդ հատորների մասին՝ նոր գրքերը ներկայացնող մեր մշտական էջում:

Մշակութային ազդագիր 27.03.2017


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես:
Մեր քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում սկսեց գործել Երևանի տիկնիկների թանգարանը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Լոֆթ» կենտրոնի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել մարզային գրադարաններում բարեփոխումներ ու թարմացումներ կատարելու ուղղությամբ:
Մարտի 20-ից 26-ը ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն անցկացվեց:
Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ իրանական գեղագրերի, լուսանկարների և իրանական ազգային նվագարանների ցուցադրություն:
Խճանկար