Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 05.12.2016


«Նարեկացի» արվեստի միությունում անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
«Մեկական աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսով ստեղծագործական տարին ամփոփեց Հայաստանի նկարիչների միությունը:
Իր 60-ամյակը նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:
«Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով ցուցահանդես է բացվել Թեքեյան կենտրոնում:
Լուսանկարիչ Արկադի Քալանթարյանի և «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների աշխատանքների ցուցահանդես բացվեց «Նարեկացի» արվեստի միությունում:
Մարդկանց և կենդանիների աչքեր է լուսանկարում Սուրեն Մանվելյանը: 
Քեթրին Ինգրամի «Այսպիսին է Մատիսը» գիրքը ներկայացնում է համաշխարհային արվեստի ամենահատկանշական նկարիչներից մեկին, իսկ Եվրոպայում հայտնի մանկագիր Ժուլիետ Սոմանդը «Ծուռ Դավիթը» նոր մանկական պատկերագրքի հեղինակն է:
 

Մշակութային ազդագիր 28.11.2016


«Արևմտահայերենը Հայաստանի մեջ. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ՀԲԸՄ-ում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
«Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը նախաձեռնել էին «Գրքի գիշեր 2016» միջոցառումը:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 18-ից 20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
«Գոյ» թատրոնում ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրությամբ ներկայացվել է Աղասի Այվազյանի «Արալեզը»:
Երևանում անցկացվեց Երիտասարդ թատերական ռեժիսուրայի տասներորդ հանրապետական փառատոնը:
Սփյուռքահայ արձակագիր Համաստեղի հիշատակին նվիրված հուշ-երեկո Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Վաղամեռիկ նկարչուհի Սևան Նագաշի հիշատակին կազմակերպված հուշ-երեկո:
 

Մշակութային ազդագիր 21.11.2016


«Կալենց» թանգարանում բացվել է Արա Հայթայանի հետահայաց ցուցահանդեսը:
«Դալան» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ, քանդակագործ Արմեն Խոջոյանի տասը տարվա աշխատանքների ցուցահանդեսը: 
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում բացվել է Ծովինար Թադևոսյանի գրաֆիկական ախատանքների ցուցահանդեսը՝ «Ծովի լռությունը» խորագրով:
Նոյեմբերի 17-ից 24-ը «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» Երևանում և մարզերում անցկացնում է Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը:
Հայաստանում բացվել է «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարանը:
Գրատներում կարելի է ձեռք բերել Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» և Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինին» վեպերը:
 

Մշակութային ազդագիր 14.11.2016


Բացվել է «Իսաբեկյանը և իր ուսանողները» խորագրով ցուցահանդեսը:
Վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: 
Անիմատոր Գարրի Բարդինը հայ արվեստասերների հետ նշել է իր 75-ամյակը:
«Արևորդի» բնապահպանական փառատոնի առանցքային ծրագրերից էին բնապահպանական խնդիրներին անդրադարձող համաշխարհային ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, աշխատարանների ծրագիրը և ցուցահանդեսները:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը:
Բնագրից հայերեն նոր թարգմանությամբ լույս է տեսել բրազիլացի անվանի գրող Պաոլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպը:
 

Մշակութային ազդագիր 07.11.2016


Ավարտվեց «Ռեանիմանիա»  8-րդ  միջազգային անիմացիոն փառատոնը:
Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսի պրեմիերան՝ Կամերային երաժշտական թատրոնում:
Զավեն Խաչիկյանի «Սև. Սպիտակ. Եռագույն» ցուցահանդեսը՝ Հայաստանի պատմության թանգարանում:
Երևանում, մարզերում և Արցախում անցկացվում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:  
Լույս է տեսել «Գարուն» ամսագրի այս տարվա առաջին համարը:
Երևանի «Զանգակ» գրատանը երևանյան գրական էլիտան մեկ բաժակ թեյի շուրջ անդրադարձավ ժամանակակից համաշխարհային գրականությանը՝ նոբելյանական համատեքստում: 
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նորոգվել և վերազինվել է, շրջայցին ներկա է եղել նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
 

Մշակութային ազդագիր 31.10.2016


Նորայր Ադալյանի «Հանճարը» ներկայացման պրեմիերան Պատանի հանդիսատեսի թատրոնում:
«Թանգարան, կրթություն, ներգրավում» ծրագիրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Արվեստ Հայաստան» հիմնադրամի շնորհանդեսը:
Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում:
Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում: 
Հրատարակվել է «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը» գիրքը:
 

Մշակութային ազդագիր 24.10.2016


Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ նկարիչ Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը մասնակցել է Թբիլիսիի 12-րդ թատերական միջազգային փառատոնին:
Մհեր Մկրտչյան թատրոնում Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի պրեմիերան էր:
Մայրաքաղաքի ու մարզերի հանրային գրադարանների 100 գրադարանավարների մասնակցությամբ անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:
Մեկնարկել է Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնը:
Մետրոյի Երիտասարդական կայարանում բացվել է Հովհ. Թումանյանի 
տուն-թանգարանի կողմից կազմակերպված «Վերնատուն» խորագրով ցուցահանդեսը:
Գևորգ Գրիգորյան «Դժոխքից վերադարձ կա» և Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գրքերի մասին: 
 

Մշակութային ազդագիր 17.10.2016


«Լեզվաքաղաքականության և լեզվի կանոնակարգման արդիական խնդիրները» խորագրով գիտաժողով Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակի առիթով:
Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը մեկնարկեց Երևանում, ֆիլմեր ցուցադրվեցին Վանաձորում և Էջմիածնում::
Ազգային պատկերասրոհում ցուցադրվում են սփյուռքահայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի գործերը:
Գարեգին Զաքոյանի «Այրուձի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում:
«Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ» 14-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում:
Գևորգ Գիլանցի թարգմանությամբ լույս է տեսել Նիկոլայ Գումիլյովի «100 բանաստեղծություն» անթոլոգիան և Զախար Պրիլեպինի «Սև կապիկ» վեպը:
 

Մշակութային ազդագիր 10.10.2016


«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի կազմակերպած «Անկախություն» խորագրով ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանում:
«Գոստ-Արտադրված է Երևանում» ցուցահանդես՝ նվիրված Երևանի տարեդարձին և թանգարանի 85-ամյա հոբելյանին:
Բերքի և արհեստների տոն Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:
Նոր ներկայացման պրեմիերա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում. «Մատնաչափիկը» ըստ Անդերսենի համանուն հեքիաթի:
«Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագրով հայ-ճապոնական համատեղ ցուցահանդես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում:
«Դարակ» հրատարակչությունը լույս է ընծայել Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» պատմվածաշարի հայերեն թարգմանությունը:
 

 

Մշակութային ազդագիր 03.10.2016


Հայաստանում նախատեսվում է ստեղծել Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն:
«Գրեթերթ» երիտասարդական պարբերականը նշեց հիմնադրման տասնամյակը:
Հոկտեմբերի 1-8-ը անցկացվում է «Հայֆեստ» 14-րդ միջազգային թատերական փառատոնը:
Ճապոնական «Նոհ» թատրոնը՝ Երևանում:
Փոքր թատրոնի հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի ձեռքբերումները:
Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը:
Գուրամ Օդիշարիայի առաջին հայերեն գրքի թարգմանությունը:
 

Մշակութային ազդագիր 26.09.2016


«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին էր նվիրված:
«Եղեռնից դեպի անկախություն» խորագրով ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Գրական տապան 2016» փառատոնը մեկնարկեց 8-րդ անգամ:
Կոմիտասի թանգարան – ինստիտուտում բացվեց «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ժամանակավոր ցուցադրություն:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ Միրո Պերսոլյայի «Արտացոլանքից անդին» ցուցահանդեսը:
Դոստոևսկու «Անկոչ Աննան». պրեմիերա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գրքի շնորհանդեսը:
 

Մշակութային ազդագիր 19.09.2016


«Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդես է բացվել Երևանի պատմության թանգարանում:
Մեկնարկել է «Ես եմ» երիտասարդական 9-րդ փառատոնը:
Ազգային արխիվում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես:
Հայաստանի ազգային պատկերասրայում բացվել է «Բաժբեուկ Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով ցուցահանդես:
Մեկնարկել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 8-րդ մրցույթ-փառատոնը: