Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 09.05.2016


Արցախյան հերոսամարտի արձագանքը հայ գրականության մեջ և արվեստում:
Լույս է տեսել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը:
Շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին Հայաստանում ներկայացրել է իր «Տասնհինգ դիտակետ» խորագրով ցուցահանդեսն ու դասախոսություններ ունեցել: 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» խորագրով ցուցահանդեսը:
«Թատրոն իքս» փառատոնի փակման արարողությունը նշանավորվել է թատերագետ Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսով:
Նոր գրքեր գրախանութներում: 
 

Մշակութային ազդագիր 02.05.2016


Երևանում «Սարոյանասերների ակումբ» է բացվել:
Արդեն 6-րդ տարին է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկահավաք է անցկացվում:
Կայացել է Հարություն Խաչատրյանի նոր՝ «Փակուղի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
Կատարողական արվեստների երևանյան փառատոնն այս տարի Դադաիզմի 100-ամյակին է նվիրված:
Նոր գրքեր գրախանութներում:
 

Մշակութային ազդագիր 25.04.2016


«Ավրորայի ճանապարհը. Ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը: 
«Ավրորա». նոր մրցանակ, որին ամեն տարի արժանանալու են մարդասիրական գործունեություն ծավալող մերօրյա հերոսները:
Ամփոփվել է «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագիրը:
Շուտով կկայանա «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Շաբաթվա հոբելյանները:
 

Մշակութային ազդագիր 18.04.2016


Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, մի խումբ մտավորականներ այցելել են բանաստեղծի հայրենի Լոր գյուղ:
Ապրիլի 11-ից 14-ը Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:
9-րդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է մեծավաստակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի 90-ամյակը նշանավորվել է ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ: 
Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային գրքի շնորհանդես է տեղի ունեցել:
Շաբաթվա հոբելյանները:
 

Մշակութային ազդագիր 11.04.2016


Առաջին օգնություն առաջին ճակատին. խճանկար:
Ապրիլի 7-ին նշվեց մեծանուն քանդակագործ, մանկավարժ, ազգային, հասարակական գործիչ Արա Սարգսյանի 114-ամյակը:
«Տունը որտեղ…» գրքի հեղինակ Մարիամ Պետրոսյանը «Բյուրոկրատ» գրախանութում հանդիպել է ընթերցողների հետ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ռոբերտ Էլիբեկյան. արտացոլումներ» ցուցադրության շրջանակում կրթական ծրագիր է անցկացվում:
Ռեժիսոր Գարեգին Զաքոյանը ստվերների «Այրոգի» թատրոնի մասին փաստավավերագրական ֆիլմ է ստեղծել:
Նոր գրքեր գրախանութներում: 
 

Մշակութային ազդագիր 04.04.2016


Ամփոփվել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի արդյունքները:
Մեկնարկել է «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:
ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանը 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ են անցկացվել: 
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Վարք հայոց» ազգագրական համույթի ելույթը նվիրված էր Հարության տոնին:
Սոֆոկլեսի երեք հայտնի ողբերգությունները լույս են տեսել մեկ գրքով: 
Շաբաթվա անոնս:
Հոբելյաններ: 
 

Մշակութային ազդագիր 28.03.2016


Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ 
«Ուշ լինի, նուշ լինի». օպերետ Պարոնյանի անվան թատրոնում
Ռետրոսպեկտիվ ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում
Գաֆէսճեան կենտրոնում հնչեցին Օթար Թաթիշվիլիի և Հովհաննես Մանուկյանի դաշնամուրային գործերը
Նոր գիրք «Զանգակ» հրատարակչությունից. Խալեդ Հոսեյն, «Եվ արձագանքեցին լեռները»
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները: 
 

Մշակութային ազդագիր 21.03.2016


ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցահանդեսը
Մարտի 21-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն է:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների  ցուցահանդեսը
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտարարել է  չորս հավակնորդների անունները
Ճապոնական իկեբանայի հնագույն դպրոցի ծայրագույն պրոֆեսոր Միդորի Յամադան Հայաստանում վարպետության դասեր է անցկացրել
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները
 

Մշակութային ազդագիր 14.03.2016


ՆՓԱկ-ում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանի «Դատարկության հզորությունը» ցուցահանդեսը:
Հայաստանի ազգային պատկերասրահում այս օրերին ներկայացված է «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցադրությունը:
«Հանդիպում ընկերոջս՝ Սարգիս Մուրադյանի հետ». բացվել է իրանահայ նկարիչ Էդման Այվազյանի ցուցահանդեսը:
«Զանգակ» գրատունն իր 4-ամյակը նշանավորել է Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451 աստիճան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները: 
 

Մշակութային ազդագիր 07.03.2016


«Մանանա» մանկապատանեկան կենտրոնի՝ շուրջ մեկ տարի առաջ գործարկած 17.am կայքն այսօր միավորում է 14-ից 25 տարեկան հարյուրավոր պատանիների:
Նկարիչների միության սրահում կանանց տոնին նվիրված ցուցահանդես է բացվել:
Արդեն 10-րդ անգամ կանցկացվի «21-րդ դար. Գրական մրցանակաբաշխություն» խորագրով համահայկական մրցանակաբաշխությունը:
Նոր գրքեր գրախանութներում:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա անոնս:
Հոբելյաններ:
 

Մշակութային ազդագիր 29.02.2016


Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում բարեգործական համերգ է ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը՝ ի աջակցություն Գյումրիի անօթևանների: 
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը ԹՈՒՄՈ կենտրոնում ներկայացրել է իր «Խորանարդ» վիրտուալ ֆիլմն ու հանդես եկել վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով:
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պատերազմի և խաղաղության «Դիալոգոս» չփառատոնը:
Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության լավագույնների անունները:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվել է «Գրքարվեստ» միջազգային մրցույթի պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Լույս է տեսել Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» գրքի հայերեն թարգմանությունը:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները: 
 

Մշակութային ազդագիր 22.02.2016


Փետրվարի 19-ը հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Արդեն 8-րդ տարին Հովհ. Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր:
«Լեդին ֆուրգոնում» ֆիլմով մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը:
Անիմատոր Նառա Մուրադյանը ներկայացրել է իր նոր՝ «Ամանոր» անիմացիոն ֆիլմը:
Դիզայներ Լիլիթ Մելիքյանը ներկայացրել է հայկական գորգարվեստի զարդանախշերով հարուստ հագուստի իր նոր հավաքածուն:
Մատենադարանում ներկայացվել է Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: 
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները: