Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 18․03․2017


Դիրիժոր Դմիտրի Յուրովսկին և սոպրանո Լյուբով Ստուչևսկայան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին։
Հատուկ հարցազրույց Դմիտրի Յուրովսկու հետ: 
Մարտի 16-ին և 17-ին հայաստանյան հանդիսատեսին յուրօրինակ խորեոգրաֆիայով ներկայացավ «Կանդուկո» ներառական պարային խումբը: 
Երևանում էր «Վենետիկի լարային քառյակը»:
 

Ձայնագիր 11.03.2017


Օպերայի և բալետի թատրոն է վերադարձել «Դիմակահանդեսը»։
«Վարպետները կերտում են վարպետներ» ծրագրի վեց մասնակից ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը»․ վարդապետին նվիրված 26 գիտական հոդված` մեկ գրքում:
Ֆլեյտահար Սառա Ուրենյա Կաբրիերան և դիրիժոր, երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդիսատեսին մտովի տեղափոխեցին Իսպանիա։
Փետրվարի 28-ից Երևանում է անցկացվում «Օպուս» միջազգային երաժշտական 3-րդ փառատոնը:
 

Ձայնագիր 04.03.2017


Ավարտվեց հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը. ամփոփում և կոմպոզիտորների խնդիրներին է անդրադառնում Ձայնագրի հյուրը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։ 
Ի՞նչ դերակատարություն ունի այսօր  կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը  hայ երաժշտարվեստի ոլորտում, անհրաժե՞շտ է արդյոք այն մերօրյա երաժշտին ու ունկնդրին. կարծիք են հայտնում երիտասարդ կոմպոզիտորները: 

Ձայնագիր 25.02.2017


«Թե չես գալի, մընաս բարի»․ Հովեր պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ նախագիծը:  
Օպերայի և բալետի թատրոնում հրաժեշտ տվեցին ձմռանը։ 
Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին նվիրված համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Մենակատարների պետական անսամբլ-«Արտ Սինեմա» դաշնամուրային կվարտետի առաջին համերգը:
 

Ձայնագիր 18.02.2017


Մեկնարկեց հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում գործարկվել է թարգմանական լուսադիոդային վահանակ։
Ի՞նչ է առաջարկում իր հանդիսատեսին ֆիլհարմոնիկ նվագախումբը, ի՞նչ հաճախականությամբ և ո՞ր տարիքային խմբերն են համերգասրահ գալիս:
Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը միջազգային փառատոնից վերադարձել է մրցանակով:
 

Ձայնագիր 11.02.2017


Այս շաբաթ քաղաքի համերգասրահներն ու մշակութային օջախները լի էին Սուրբ Սարգսին նվիրված միջոցառումներով, համերգներով:
«Գեղարդ» երգեցիկ խումբը հարսանեկան ծիսական երգերի կատարմամբ շնորհավորեց Սուրբ Սարգսի տոնը։
Հայոց ավանդական հարսանեկան պարերի, դրանց ծիսական-խորհրդաբանական նշանակության մասին։
Դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հետ է հանդիպել մեր նկարահանող խումբը:
ՀԱՖՆ-ի հյուրերն էին Նիդեռլանդներից ժամանած դաշնակահար Ինեկե Հելլինգմանը և իտալացի դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոն։
 

Ձայնագիր 04.02.2017


Փետրվարի 3-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը ղեկավարում էր Դանիել Ռայսկինը, մենակատարը Ալեքսեյ Վոլոդինն էր: 
Դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը՝ «Ձայնագրի» հյուր: 
Հունվարի 28-ին «Երաժշտական Հայաստան» ամսագրի 50-րդ հոբելյանական համարի շնորհանդեսն էր: 
Բանահյուսական երգերի, դրանց հավաքագրման, մշակման և պահպանման մշակույթի մասին։
 

Ձայնագիր 28.01.2017


Հունվարի 22-ին հիշատակվեց Առնո Բաբաջանյանի 96-ամյակը։
«Մասունքը» կենդանություն է տվել մի շարք ազգագրական պարերգերի ու երգերի: 
Կամուրջ մոր ու երեխայի միջև․ օրորոցայինի առեղծվածը:   
Մեկ օր «Ռոզեն Թալի» հետ։
 

Ձայնագիր 21.01.2017


Հայ և չին ժողովուրդների քառորդդարյա պետական-դիվանագիտական հարաբերություններին նվիրված համերգ։
Տիգրան Օհանյանը հաղթող է ճանաչվել «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում: 
Վերածննդի դարաշրջանի ստեղծագործություններ՝ «Փարոս» կամերային երգչախմբի կատարմամբ:
«Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խումբը մեկ տարեկան է։
Հայկական ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովա և Շերամ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ և այլազգի ուսանողների կատարմամբ: 
 

Ձայնագիր 31.12.2016


ՀՀ մշակույթի նախարարի հարցազրույցը հայկական երաժշտարվեստում առկա խնդիրների և լուծումների մասին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է 2016 թվականը: 
«Հովեր» պետական կամերային երգչախումբը ամփոփում է նախորդ տարվա հաջողությունները և կիսվում գալիք տարվա սպասումներով:
Նորահայտ «Գաթա» բենդի անդամները պատմում են խմբի ստեղծման մասին և շնորհավորում երաժշտասերների Ամանորը:
«Դոգմա» ռոք խումբը զրուցում է հայկական ռոքի և երաժշտական ծրագրերի մասին:
 

Ձայնագիր 24.12․2016


Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը»՝ նոր ձևաչափով։ «Կարմինա Բուրանա» կանտատի կատարումով տարին եզրափակեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախուբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ռոբերտ Ամիրխանյանն առաջարկում է Նոր տարին դիմավորել հայկական երգերով։ Ստաս Նամինի հայաստանյան հյուրախաղերը եզրափակվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ գալա համերգով։ «Հեղինակային երգի հավաքածուն» այս տարի համալրվեց երրորդ հրատարակությամբ։

Ձայնագիր 17.12.2016


Դաշնակահար Բորիս Բերեզովսկու երևանյան համերգը։
Ջոակինո Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։
«Շողակն» անսամբլը 20 տարեկան է։
Վալեր Նազարեթյանի անզեն աչքով պատրաստված երաժշտական գործիքների մանրակերտերը։