Մեր հերոսները երիտասարդներ են, որոնք փորձում են, նախաձեռնում, իրագործում: Այդպես նրանք ինքնիրացվում են, շրջապատը՝ շահում:  Աշխարհը փոխելը նրանց ուժերից վեր է, բայց աշխարհում մի բան փոխել կարող են հաստատ:
 Շարքի ամեն հաղորդում ներկայացնում է երիտասարդական մի նախաձեռնության պատմությունն ու օգտակար գործողության գործակիցը:

Ներառական փուռ-սրճարան Գյումրիում


Գյումրիի «Արեգակը» Հայաստանում առաջին ներառական փուռ-սրճարանն է, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: 

Մարզասրահ հաշմանդամների համար


2014թ.-ին մայոր Սարգիս Ստեփանյանն ընկերոջը փրկելիս ականային վիրավորում է ստանում, կորցնում ոտքերն ու աջ ձեռքը: Սակայն նա կարողանում է ոչ միայն ոտքի կանգնել, այլև դառնալ բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Իսկ այսօր Սարգիսն իր զինակից ընկերների հետ հիմնել է ներառական մարզասրահ, որտեղ կարող են մարզվել և կոփվել բոլոր ցանկացողները: Մարզասարքերը նախատեսված են նաև հաշմանդամություն ունեցողների համար: Կամավոր սկզբունքով աշխատող մարզիչներն անում են ամեն ինչ, որ Հայաստանում զարգանա հաշմանդամ մարդկանց սպորտը և Սարգիս Ստեփանյանի օրինակը վարակիչ լինի մարզասրահ հաճախող մարզիկների համար: 

Ձրի շուկա


Այստեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր կամ թողնել իրեր, որոնք քեզ այլևս պետք չեն։ Ձրի շուկայում կարող ես կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով ու գաղափարներով, լավ ժամանակ անցկացնել մի բաժակ թեյի շուրջ ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, առաջ բերում տնտեսական ճգնաժամեր ու շահագործում մարդուն։ 
Ձրի շուկայի գաղափարը մեզանում փորձում են տարածել բնապահպան ակտիվիստները: 
 

«Կենտավր»


«Կենտավր»-ում մարդիկ և կենդանիները օգնում են իրար ու միասին հաղթահարում են առողջական և հոգեբանական խնդիրները: Այստեղ ապրում են ձիեր, շներ, կատուներ: Թերապիստներն ու աշխատակիցները կամավոր են աշխատում: Ուշիում գտնվող այս կենտրոնը Հայաստանում առաջին և միակ կենդանաթերապիայի վայրն է: 

Ճանապարհորդել ավտոստոպով


Ավտոստոպով ճանապարհորդելը էկոլոգիական և սոցիալական նշանակություն ունի. այն մարդկանց մեջ զարգանում է իրար անշահախնդիր օգնելու մշակույթը: Այսպես կարծում է Անին: Նա 5 տարի ավտոստոպով է շրջում, անգամ Միջերկրական ծով է հասել: Անին ճանապարհրդում է ընկերների, 9-ամյա տղայի հետ՝ սիրելով, զգալով բնությունը ու տարածելով այդ սերը:

«Հավեսին սենյակ»


Սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակը» երեխաների զբաղմունքի միակ տեղն է: Կենտրոնի միակ ուսուցիչը՝ Մարիամը, շաբաթը մի քանի անգամ դասերից հետո երեխաներին անվճար նկարչություն, ձեռքի աշխատանք է սովորեցնում: Կենտրոնը չունի ֆինանսավորում: Արվեստագետների մի խումբ աջակցում է որոշ հարցերում:

«Վարորդի ընկեր»


Արդեն մի քանի տարի է, մեր վարորդները քաղաքացիական պաշտպաններ ունեն. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը դիտարկում և վերլուծում է իրենց դիմած յուրաքանչյուր քաղաքացու բողոք: Եթե վարորդը համոզված է, որ անհարկի տուգանվել է, կազմակերպությունը օգնում է իրավաբանորեն ճիշտ հայց կազմել, բողոքարկել, տեր կանգնել սեփական իրավունքներին: Բանիմաց փորձագետներն արագ արձագանքում են երթևեկության ամեն նոր փոփոխության, հաղորդակցության տարբեր միջոցներով իրազեկում քաղաքացիներին՝ ապահովելով անվտանգ երթևեկություն: 

Վիքիմեդիա Հայաստան


«Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպությունը համախմբել է տարբեր տարիքի ու մասնագիտության կամավորների, որոնք ջանք չեն խնայում հայերեն հոդվածներ գրել, խմբագրել արդեն եղածների սխալներն ու վրիպումները: Նրանց շնորհիվ հայերեն Վիքիպեդիան համաշխարհային մեծ ընտանիքի լիիրավ անդամներից է դարձել, հոդվածների թվով՝ 34-րդը: 

Դիլիջանի «Կաֆեին բրյու լաբ» սրճարանը


Մարիամ Սինանյանն ու Անի Հարությունյանը որոշում են ժամանցային նոր մշակույթ ստեղծել մարզում: Տեղափոխվում են Դիլիջան և բացում այլընտրանքային սրճարան՝ «Կաֆեին բրյու լաբը», պատրաստում այլընտրանքային սուրճ: Մթերքը գնում են տեղացի արտադրողից և այցելուներին առողջ սնունդ առաջարկում: Սրճարանի տեղում խորհրդային տարիներին մթերային խանութ է եղել, աղջիկները չեն փոփոխել ինտերիերը, դա տեղացիների համար սովորական է, զբոսաշրջիկների համար՝ գրավիչ:
Դիլիջանում գործունեություն ծավալելը ռիսկային է: Բայց աղջիկները շարունակ նոր ուղիներ են որոնում… 
 

Դասավանդելով Ձորագյուղում


Նարեկն ու Սամվելը աշխարհագրություն և ֆիզիկա են դասավանդում Լոռվա Ձորագյուղում: Դպրոցում տարիներ շարունակ չեն եղել այս առարկաների մասնագետ ուսուցիչներ: Տղաները նաև վարում են աստղագիտության, ռոբոտաշինության, թուրքերենի և թատերական արտադասարանական խմբակներ: Նրանք Ձորագյուղում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով: 

«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» նախագծերը Գյումրիում


«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» մոռացված խաղերը կյանքի են կոչվում առցանց հարթակում: Նեկայացնում են նախագծերի համահիմնադիրներ Գագիկ Մխիթարյանն ու Արսեն Վարդանյանը:   

Խնամելով կատուներին


Քանաքեռավան գյուղում կատուների մի կացարան կա: Կացարանը վարձակալել են Հասմիկը և Դիանան: Նրանք իրենց անձնական միջոցներով պահում և խնամում են անտուն կատուների: Կատուները շատանում են, իսկ կացարանը շատ փոքր է…