Ինչո՞ւ Քրիստոս իր վարդապետությունն ամենապարզ ձևով` առակներով   փոխանցեց մարդկանց: Յուրաքանչյուր առակ հստակ պատգամ ունի: Հետևենք դրանց և փորձենք կիրառել մեր կյանքում: Ավետարանական առակները` Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի մեկնաբանությամբ:
Պարբերականությունը` ամեն երեքշաբթի, ժամը 21:30-ին

Alt

Մշակների առակը


Մի տանուտեր առավոտյան դուրս է գալիս իր այգու համար աշխատողներ փնտրելու: Մշակների հետ օրավարձի գին են պայմանավորվում՝ մեկ դահեկան: Աշխատանքն ավարտելուց հետո, սակայն, մշակներից շատերը դժգոհում են: Ավետարանական առակում տանտիրոջ այգին խորհրդանշում է երկնքի արքայությունը: Ինչու՞ են մշակները դժգոհ, ի՞նչ պատասխան է տալիս նրանց տանուտերը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Տասը կույսերի առակը


Ովքե՞ր են ավետարաններում հիշատակվող տասը կույսերը, ինչո՞ւ են ավետարանիչները նրանցից հինգին անվանում հիմար, հինգին՝ իմաստուն: Ի՞նչ են խորհրդանշում կույսերի լապտերները, որոնցից 5-ը հանգեց...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Անպտուղ թզենու մասին առակը


Մի մարդ իր այգում թզենի էր տնկել: Կանչեց այգեգործին և ասաց՝ կտրիր, արդեն երեք տարի է՝ պտուղ չի տալիս: Այգեգործը պայման դրեց...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Երկու տների առակը


Ավետարաններում Քրիստոս պատգամում է՝ ով լսում է իմ խոսքը և կատարում այն, նման է այն իմաստուն մարդուն, որն իր տուը կառուցեց ժայռի վրա, իսկ նա, ով լսում և չի կատարում, նման է այն մարդուն, որն իր տունը կառուցեց ավազի վրա:
Ինչ տարբերություն կա տուն կառուցող այս երկու մարդկանց միջև, ինչ էր պատմում Քրիստոս այս առակի միջոցով՝ մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Տաղանդների առակը


Մի մարդ հեռավոր մի երկիր գնաց: Մինչ գնալը կանչեց ծառաներին և ամեն մեկին բաշխեց իր կարողությունների համաձայն՝ առաջինին տալով 5 քանքար, երկրորդին՝ 2 և երրորդին՝ 1 քանքար:
Ինչպե՞ս օգտագործեցին իրենց ունցվածքը ծառաներն ու ինչպես գնահատեց դա տերը. մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Հարսանեկան խնջույքի առակը


Երկնքի Արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու ու նրանք չուզեցին գալ»: Այս առակը բոլոր մարդկանց երկնքի արքայություն կանչելու մասին է, բայց թե ինչու շատերը պատրաստ չեղան այդ հրավերն ընդունելու և ինչ պատժի արժանացան, մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Չար մշակների առակը


Մի մարդ խաղողի այգի տնկեց ու մշակներ վարձեց: Երբ եկավ պտուղները հավաքելու ժամանակը, մշակները հրաժարվեցին բերքը հանձնել տիրոջը, նույնիսկ սպանեցին այգու տիրոջ ուղարկած ծառաներին:
Ինչ՞ է խորհրդանշում այս այգին և առակի հերոսները. մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Երկու որդիների առակը


Մի մարդ երկու որդի ուներ, որոնց խնդրում է աշխատել այգում: Առաջինը խոստանում է, որ կգնա, կաշխատի, սակայն չի կատարում հոր կամքը: Երկրորդ որդին, որ սկզբում մերժել էր հորը, որոշ ժամանակ անց զղջում ու գնում է այգի աշխատելու:
Ինչո՞ւ Քրիստոս պատմեց այս առակը, ո՞ւմ են խորհրդանշում երկու որդիները: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Փարիսեցու և մաքսավորի առակը


Փարիսեցին ու մաքսավորը տաճարում աղոթում էին: Մեկը կանգնած էր հպարտ ու մեկուսի, մյուսը՝ աչքերն անգամ չէր բարձրացնում: Ի՞նչ էին խնդրում Տիրոջից փարիսեցին ու մաքսավորը, ի՞նչ պատասխան տրվեց նրանց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Աղքատ Ղազարոսի առակը


Ավետարանները պատմում են՝ մի մեծահարուստ կար, որ բեհեզ և ծիրանի էր հագնում և ամեն օր առատ խնջույք էր կազմակերպում: Կար նաև մի աղքատ մարդ` Ղազարոս անունով, որն այս մեծահարուստի դռան առջև, վերքերով ծածկված՝ սպասում էր հացի փշրանքի:
Երկուսն էլ մահանում են, հետմահու կյանքում վերը նշված խորհրդաբանական դուռը երկու տարբեր ճանապարհ է բացում մեծահարուստի ու Ղազարոսի համար… Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Անիրավ տնտեսի առակը


Ավետարանները պատմում են մի մեծահարուստի տնտես-վերակացուի մասին: Նրան ամբաստանում են տիրոջ ունեցվածքը վատնելու մեջ: Մեծահարուստը կանչում է պաշտոնյային և ասում, որ տնտեսության հաշիվը տա ու հեռանա: Ինչպե՞ս է վարվում տնտեսը: Ի՞նչ է նշանակում այս առակի վերջում Քրիստոսի տված պատգամը, թե՝ անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահան Մանգասարյանը:

Անառակ որդու վերադարձը


Մի մարդ երկու որդի ուներ: Կրտսերը հորից պահանջում է իրեն հասանելիք ժառանգությունը, և ամբողջ ունեցվածքը գումարի վերածելով՝ թողնում է հայրենի տունն ու հեռանում... Այդ որդին անառակ է անվանվում: Մեր հայրերը հաճախ անառակ են անվանում նաև ավագ որդուն, որն ապստամբում է հոր դեմ, երբ վերջինս ներում ու խնջույք է կազմակերպում տուն վերադարձած կրտսեր եղբոր համար... Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: