Ինչո՞ւ Քրիստոս իր վարդապետությունն ամենապարզ ձևով` առակներով   փոխանցեց մարդկանց: Յուրաքանչյուր առակ հստակ պատգամ ունի: Հետևենք դրանց և փորձենք կիրառել մեր կյանքում: Ավետարանական առակները` Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի մեկնաբանությամբ:
Պարբերականությունը` ամեն երեքշաբթի, ժամը 21:30-ին

Alt

Կորած ոչխարի և կորած դրամի առակները


Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից» (Ղուկ. 15.4):
Ինչո՞ւ պիտի թողնել իննսունինը ոչխարներին և գնալ կորած մեկին փնտրելու: Կամ, եթե տասը դրամ ունենանք ու մեկը կորցնենք, ինչո՞ւ պիտի վերցնենք ճրագն ու ավելը, ավլենք ողջ տունն ու գտնենք դրամը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Անպտուղ թզենու մասին առակը


Մի մարդ իր այգում թզենի էր տնկել: Կանչեց այգեգործին և ասաց՝ կտրիր, արդեն երեք տարի է՝ պտուղ չի տալիս: Այգեգործը պայման դրեց...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Անմիտ արտատիրոջ առակը


Առակը հանդիպում ենք միայն Ղուկասի Ավետարանում: Այն հարստության վատնման մասին է: Շատերը կարծում են, որ այս առակը վերաբերում է միայն ունևոր մարդկանց: Բնավ ոչ …
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Երեք նկանակի առակը


Այս առակը հանդիպում է միայն Ղուկասի Ավետարանում: Ինչպես պատմում է Ավետարանիչը՝ Քրիստոս աշակերտներին Տերունական աղոթքը սովորեցնելուց հետո անմիջապես պատմում է երեք նկանակաների մասին առակը: Այն հիշեցում է անդադար, անձանձրույթ աղոթքի արդյունքի մասին... Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Բարի սամարացու առակը


Հայոց մատենագրության մեջ այս առակը բազմաթիվ մեկնություններ ունի, սակայն դրանց բոլորի ելակետը Օգոստինոս Երանելու մեկնությունն է:
Ո՞վ էր սամարացին, ինչո՞ւ նա բարի անվանվեց, ի՞նչ փորձեց այս առակով ցույց տալ Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Անիրավ պարտապանի առակը


Առակում թագավորը որոշում է հաշիվները փակել իր ծառաների հետ: Նրանցից մեկին, սակայն, որն ընկել իր ոտքերը, թագավորը գթում է, ներում ամբողջ պարտքն ու ազատ արձակում: Դուրս գալով՝ ծառան տեսնում է իրեն պարտք ծառայակիցներից մեկին և նույն կերպ չի վարվում: Եղելությունն իմացած թագավորը պատժում է պարտապանին: Ինչու՞ է ծառան համարվում անիրավ պարտապան՝ մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մանանեխի հատիկի և թթխմորի առակները


Մանանեխի հատիկի և թթխմորի մասին առակներում Քրիստոս երկնքի արքայությունը նմանեցնում է մանանեխի հատիկի կամ թթխմորի: Մանանեխի հատիկը, որ պտուղներից ամենափոքրն էր, մեծ չափերի հասավ և թթխմորը, որ խմորի շատ փոքրիկ զանգված էր, կարողացավ ամբողջ ալյուրը խմորել: Ի՞նչ է Տերը սովորեցնում մեզ այս առակներով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Սերմնացանի առակը


Սերմնացանի առակը շատերն են համարում Ավետարանի լավագույն առակներից մեկը: Սա առաջին առակն է, որ Քրիստոս պատմում է ու նաև՝ մեկնում: Ի՞նչ է Տերն այս առակով սովորեցնում Աստծո խոսքի և մարդկանց սրտերի մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Որոմների առակը


Որոմը ցորենի նմանությամբ, սակայն վնասակար բույս է: Ցորենի ու որոմի արմատները, որոշ ժամանակ իրար հետ աճելով, միախառնվում են և եթե որևէ մեկը հասունացած ցորենի կողքին աճող որոմն արմատախիլ անի, կվնասի նաև ցորենը: Ոորոմների մասին Ավետարանական առակում Աստված թույլ է տալիս, որ դրանք միասին աճեն: Առակի հիմնական հարցը այսօր էլ հնչում է՝ ինչու՞ է Տերը երկրում հանդուրժում չարն ու վնասակարը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: