Մարկոսի ավետարանը համարվում է առաջին գրված Ավետարանը: Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը, ինչպե՞ս նա ապրեց և շարադրեց Տիրոջ երկրային կյանքն ու խոսքը:
Մարկոսի ավետարանը մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 16. 19-20


«Եվ ինքը՝ Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը, իսկ նրանք ելան ու քարոզեցին ավետարանն ամբողջ աշխարհում»:
Ո՞ւմ զորակցությամբ էին առաքյալները քարոզում և ի՞նչ նշաններով էին հաստատում Խոսքը: Մարկոսի ավետարանի վերջին հատվածը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 16. 9-18


«Կիրակի առավոտյան հարություն առած Հիսուս նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթը դև էր հանել: Եվ սա գնաց ու պատմեց նրանց, որ դեռևս սգում ու լաց էին լինում: Երբ նրանք լսեցին, թե Նա ողջ է ու երևացել է Մարիամին, չհավատացին»:
Ուրիշ ու՞մ երևաց Հիսուս, ինչ պատգամներ և նշաններ տվեց մարդկանց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

 

Մարկոսի ավետարան 16. 1-8


«Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սաղոմեն գնացին խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան և օծեն Նրա մարմինը: Եվ կիարկի օրն առավոտյան, արևածագին եկան գերեզման: Եվ ասում էին միմյանց՝ քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»:
Ո՞ւմ հանիպեցին այս կանաք, երբ գերեզման մտան, ի՞նչ հրահանգ ստացան և ո՞ւր շտապեցին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 15.42-47


«Եվ երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր և շաբաթնամուտն էր սկսվում, արիմաթիացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ և որ ինքն էլ Աստուծո արքայությանն էր սպասում, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և ուզեց Հիսուսի մարմինը»:
Պիղատոսից Տիրոջ մարմինը վերցնելուց հետո ինչպե՞ս վարվեց արիմաթիացի Հովսեփը: Ո՞վ էր Նիկոդեմոսը, ի՞նչ առնչություն ունեին այս երկու մարդը Քրիստոսի հետ: Ինչո՞ւ էին Հովսեփի ու Նիկոդեմոսի գործողություններին հետևում կանայք: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 15. 33-41


«Երբ կեսօր եղավ, խավարը պատեց ամբողջ երկիրը, մինչև ժամը երեքը: Եվ ժամը երեքին Հիսուս բարձրաձայն աղաղակեց ու ասաց՝ Էլի, Էլի, լա՞մ ասաբաքթանի, որ թարգմանվում է՝ Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»:
Ինչպե՞ս է Մարկոս ավետարանիչը նկարագրում Հիսուսի խաչելությունը, ովքե՞ր էին հավաքված նրա շուրջն այդ պահին, ինչպե՞ս էին արձագանքում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 15. 16-32


«Եվ զինվորները նրան ներսի գավիթը տարան, ուր պալատի բակն էր: Մեկտեղ կանչեցին ամբողջ գունդը, և նրան հագցրին կարմիր քղամիդ ու ծիրանի, նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին և սկսեցին նրան ողջույն տալ ու ասել՝ ողջույն քեզ, հրեաների թագավորդ: Եվ եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան»:

Մարկոսի ավետարան 15. 1-15


«Եվ իսկույն, վաղ առավոտյան  ծերերի և օրենսգետների հետ միասին քահանայապետները և ամբողջ ատյանը խորհուրդ անելով` կապեցին Հիսուսին ու տարան հանձնեցին Պիղատոսին»:
Ի՞նչ մեղադրանքով Քրիստոսին ներկայացրին Պիղատոսին, ինչպե՞ս վարվեց նրա հետ հռոմեացի կուսակալը, ինչո՞ւ ազատ արձակվեց ավազակ Բարաբբան, ինչպե՞ս վերաբերվեց ամբոխը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանան Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 14. 27-31, 66-72


«Եվ Հիսուս նրանց ասաց՝ այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է՝ պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն»: 
«Եվ մինչ Պետրոսը ներքևում, գավթում էր, քահանայապետի աղախինը եկավ և տեսավ նրան տաքանալիս: Նայեց ու ասաց՝ դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր»:
Ի՞նչ նշաններ է տալիս Քրիստոս Պետրոս առաքյալին, իրադարձություններն ինչպես են զարգանում Կայիափա քահանայապետի տանն ու ինչո՞ւ է Պետրոս առաքյալը լալիս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 14.53-65


«Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը»: Ի՞նչ տեղի ունեցավ քահանայապետի տանը, ովքե՞ր էին վկաներն ու ինչո՞ւ սուտ վկայություն տվեցին Քրիստոսի դեմ:  Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 14. 43-52


«Եվ մինչ Նա խոսում էր, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը՝ հետը սրերով, մահակներով զինված ամբոխ՝ ուղարկված քահանայապետերի, օրենսգետների և ծերերի կողմից»:
Ինչո՞ւ էին եկել Քրիստոսի հետևից, ի՞նչ պայմանավորվածություն ուներ Հուդան նրանց հետ, ինչպե՞ս արձագանքեց դրան Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

 

Մարկոսի ավետարան 14. 32-42


«Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում: Հիսուս աշակերտներին ասաց` այստեղ նստեցեք, մինչև ես աղոթեմ»:
Ինչի՞ շուրջ էր Քրիստոսի աղոթքը, ինչո՞ւ աշակերտները քնեցին՝ չհետևելով Քրիստոսի հրահանգին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 14. 22-26


«Եվ մինչ ուտում էին, Հիսուս հացը վերցնելով` օրհնեց ու կտրեց, տվեց նրանց և ասաց՝  առեք, այս է իմ մարմինը: Եվ բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց և բոլորն էլ նրանից խմեցին: Եվ Հիսուս ասաց նրանց՝  այս է նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»:
Ի՞նչ կարգ հատատեց Քրիստոս: Ինչպե՞ս ենք մենք՝ 21-րդ դարի քրիստոնյաներս, ընկալում այդ խորհուրդը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: