Տ. Մուշե քահանա Վահանյան


Մուշե քահանա Վահանյանը Ապարան քաղաքի և շրջակա 14 գյուղերի հոգևոր հովիվն է: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է տեր Մուշեին: 
 

Տ. Մաշտոց քահանա Բաբայան


«Խոսեք Աստծու հետ և վստահ եղեք, որ նա միշտ ձեզ լսում է: Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է»: Մեր նկարահանող խումբը մեկնել է Աբովյան քաղաք, հյուրընկալվել Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Բաբայանին:

Տ. Մարկոս քահանա Մանգասարյան


«Ինձ համար, որպես քահանայի շատ կարևոր է առողջ ընտանիքներով հասարակություն ունենալը: Օգնել ընտանիքներին՝ դառնալու համայնքի լիիրավ և ապահովված անդամներ: Այս սկզբունքով ենք շարժվում Ընտանիքների աջակցության կենտրոնում»: Մեր հաղորդաշարը հյուրընկալվել է Մարկոս քահանա Մանգասարյանին: 

Միքայել, Հուսիկ, Եղիշե քահանա Նուրիջանյաններ


«Իմ հովիվը» հաղորդաշարն այս անգամ հյուրընկալվել է Միքայել, Հուսիկ, Եղիշե քահանա Նուրիջանյաններին: Երեք եղբայրները ծառայում են տարբեր համայնքներում: 

Տ. Վիգեն քահանա Մանուկյան


«Ընտանիքն այն տեղն է, որտեղ մարդն իրեն ապահով ու սիրված է զգում»: Մեր նկարահանոող խումբը մեկնել է Օշական, հյուրընկալվել տեղի հոգևոր հովիվ Տ. Վիգեն քահանա Մանուկյանին: 

Տ. Մինաս քահանա Մարտիրոսյան


Մինաս քահանա Մարտիրոսյանը Վազգենյան դպրանոցում աշխատում է ավելի քան քսան տարի: Իրեն երջանիկ է համարում ապագա հոգևորականներին կրթություն ու գիտելիք փոխանցելու համար: «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Ս. Առաքելոց վանքի վանահայր, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանին:

Տ. Կորյուն քահանա Կարապետյան


Հաղորդաշարը հյուր է գնացել Հրթիռաօդային պաշտպանությունում ծառայող Կորյուն քահանա Կարապետյանին: 

Տ. Համազասպ քահանա Գրիգորյան


«Աղոթքը անկեղծ զրույց է Աստծո հետ: Մեր հորդորն է հարց ու պատասխանի բռնվել Աստծո հետ, խոսել և ականջալուր լինել Նրան»: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Հրազդան քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանին: 
 

Տ. Ներսես քահանա Ռուշանյան


«Քահանան թագակիր, օծյալ հոգևորական է, բայց նա պետք է շրջապատված լինի հավատցյալների վստահությամբ, սիրով ու հավատքով»: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Արտիմեդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանին:
 

Սուրբ Ծնունդ. Տ. Միքայել քահանա Նուրիջանյան, Տ. Շավարշ քահանա Սիմոնյան


Քրիստոսի ծնունդը նոր կյանքի սկիզբ եղավ մարդկության փրկության համար, ավետիս՝ հույսի, հավատի, լույսի, ճշմարտության, հաշտության և խաղաղության: «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Միքայել քահանա Նուրիջանյանին և Շավարշ քահանա Սիմոնյանին: 
 

Տ. Շավարշ քահանա Սիմոնյան


«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում»: Մեր նկարահանող խումբը մեկնել է Դիլիջան, հյուրընկալվել տեղի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանին: 

Տ. Հովակիմ քահանա Հարությունյան


«Հաղորդությունը եկեղեցու յոթ սրբարար խորհուրդներից չորրորդն է, որը հաստատել է Հիսուս, Վերջին ընթրիքի ժամանակ»: Ի՞նչ դեր ունի հաղորդության խորհուրդը անհատի և համայնքի կյանքում՝ պատմում է Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը: