Ինչպես խթանել հայրենադարձությունը


Հայաստանը Հայրենադարձության մասին օրենք կունենա: Սփյուռքի մտավոր ներուժի վերադարձը երկիր առաջնային նպատակներից է: Ինչպիսի՞ գործընթացներ պետք է խթանվեն երկրում` Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու համար: Քննարկում են - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը և հետազտոտող Սյուզաննա Բարսեղյանը:

Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում


Քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկա օրենսդրության մեջ քրեական միջավայրում ներգրավելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը իբրև հանցակազմ պարունակող արարքներ
նախատեսված չեն, ինչի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն
ու վճռականորեն կանխել այդ արատավոր երևույթները»։ Օրինագծի կիրառման պրակտիկայի մասին զրուցում են Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը և Արմավիր ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:  
 

Քրեական ենթամշակույթ. ինչպես հաղթահարել


Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով   քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Ինքնասպանություն. ինչպես կանխարգելել


Աշխարհում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում: Հայաստանում շատ երկրների համեմատ ցուցանիշը բարձր չէ, բայց մտահոգիչ է: 2018թ-ին Հայաստանում տեղի է ունեցել ինքնասպանության 500 փորձ, որից 108-ը`մահացու ելքով: Կանխարգելման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում և որքանով են արդյունավետ:

Սեպտեմբեր` բողոքի ակցիայով


Երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում գտնվող 260 երեխայից միայն քսանը չեն կարող գտնվել իրենց կենսաբանական ընտանիքներում, մյուս 240-ը աջակցություն ստանալու պարագայում կարող են ապրել իրենց ընտանիքներում։ Պետությունը այդ երեխաների խնամքի համար 2019թ-ի բյուջեից հատկացրել է կես միլիարդ դրամ, որն ըստ փոխնախարարի կբավականացնի 4000 երեխայի ցերեկային ծառայություններ տրամադրելուն։ Նույն վիճակն էր նաև հատուկ դպրոցներում: Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարվա սկզբից Երևանի հատուկ դպրոցներում սովորողները, համընդհանուր ներառման անցման շրջանակում, պետք է տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, իսկ հատուկ դպրոցները վերակազմակերպվեն իբրև մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Սեպտեմբերի երկուսին տեղի ունեցավ առաջին բողոքի ակցիան:

Ստամբուլյան կոնվենցիայի վիճահարույց դրույթները


Սոցիալական ցանցերում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու առճակատումները` կապված «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մտադրության հետ: Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդները նախաձեռնություն ստեղծեցին` «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» հորդորով, Երևանում անժամկետ ստորագրահավաք սկսեցին`«Ընդդեմ երրորդ սեռի»: Ինչո՞ւ է այս կոնվենցիան սեպ խրել հանրության շրջանում, ի՞նչն են վիճարկում մարդիկ, որքանո՞վ են նրանց  մտահոգությունները հիմնավոր: Քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը: 

Մահացու երթևեկություն


Վերջին 17 տարում ՀՀ ճանապարհներին զոհվել է այնքան մարդ, որքան Մարալիկ քաղաքի բնակչությունն է: Պատկերավոր համեմատությամբ, ամեն տարի Հայաստանում մեկ մեծ ինքնաթիռ է կործանվում։ Հատկապես մեծ ու ողբերգական պատահարներից հետո ոմանք կոչ են անում խստացնել երթևեկության կանոնների խախտման համար պատիժը, մյուսները կարծում են, որ խնդիրն այդպիսով չի լուծվի։ Ինչպես ե՞ն հիմնավորվում այս տեսակետները տնտեսագետ, վիճակագիր Վահագն Քեշիշյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Մենք՝ թվանշային հասարակություն


21-րդ դարը համարվում է թվային քաղաքակրթության դարաշրջան։ Շատ սոցիոլոգներ պնդում են, որ այսպես կոչված թվանշային սերունդը այլ կերպ է զարգանում, ի տարբերություն ավագ սերնդի, որը դժվարությամբ է ենթարկվում թվանշային սոցիալիզացիայի: Ըստ հետազոտողների, թվանշային սերունդը ավելի հանդուրժող է, սոցիալական ցանցերը սովորեցնում են,  որ աշխարհը բազմազան է, սովորեցնում են արձագանքել և սպասել արձագանքների: Ինչպե՞ս են անալոգային հասարակությունները դառնում թվանշային: Զրուցում են մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Ինչպիսի՞ն կարող են լինել թանգարանները


Ի՞նչ կարող է սովորել մարդը հայաստանյան թանգարաններում, որքանո՞վ են կրթական ծրագրերը գրավիչ և հասանելի, որքա՞ն հաճախ են թարմացվում ցուցադրությունները և ինչու՞ պետք է այցելուն երկրորդ անգամ մտնի նույն թանգարան:

Մեծահասակների կրթությունը Հայաստանում


Անընդհատ սովորող մարդը չի կարող աշխատանք չունենալ։ Եվրոպական
կրթական համակարգում վերջին երեք տասնամյակում ներդրվել է
շարունակական կամ ցկյանս ուսումնառության հասկացությունը։ Վերջին մի
քանի տարիներին շարունակական կամ հարատև կրթության ծրագրեր
իրականացվում են նաև Հայաստանում։ Որքա՞ն մեծ է
մեծահասակների հետաքրքրությունը կրթության նկատմամբ, ի՞նչ է փոխվում
մարդու և պետության կյանքում շարունակական կրթության շնորհիվ։ 
 

Բուհ, որակ, տնտեսական հեղափոխություն


Երկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը:

Հին ու նոր կրքեր «Զորաց քարերի» շուրջ


Վերջին ամիսներին Սիսիանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հուշարձանը հայտնի է նաև «Քարահունջի աստղադիտարան» անվամբ: Թեժ քննարկումների առիթ են դարձել այստեղ կատարվող պեղումները, որոնք ըստ էության հերքում են հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը: