Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարան


«Պպարտադիր չէ բոլորը սաները դառնան պրոֆեսիոնալ քանոնահարներ, բայց լավ մարդիկ հաստատ կդառնան. դա երաժշտության ուժն է»,-ասում է Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարանի ուսուցիչը: 

Աշտարակի հայորդյաց տան պարի դասարան


Ի՞նչ է փոխում պարը պատանիների անձնային որակների մեջ, ինչո՞ւ են նրանք սիրում հաճախել պարի, ի՞նչ դժվարություններ ու հաջողություններ ունեն: Պատմում են Աշտարակի հայորդյաց տան պարի դասարանի սաները և պարուսույցը: 
 

Հայ միասնության խաչի «Մաչանենց» թատրոն


«Բեմը իմ լավագույն ընկերն է: Երբ սխալվում եմ, կարծես ինքն ինձ ասում է՝ գիտես, այսինչ բանը դու սխալ արեցիր, հետո ես իմ մեջ քննարկում եմ, փորձում եմ ուղղել, ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ դառնալ»,- ասում է «Մաչանենց» թատրոնի սան Մերին: Հաղորդման ընթացքում Մերին ու ընկերները բացահայտում են իրենց սիրելի կերպարներին, խոսում բարի և չար կերպարներ կերտելու առանձնահատկությունների, բեմի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: 

Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան


Ամեն տարի Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան գալիս են տասնյակ երեխաներ, որոնք դեռ չգիտեն՝ ինչպես են պատրաստվում տիկնիկները: Ամեն ինչ սկսվում է գաղափարի, հեքիաթի ընտրությունից: Իսկ հեքիաթ կա բոլոր երեխաների մեջ՝ վստահ է ուսուցիչ Լյուդա Մարտիրոսյանը: 

Էջմիածնի հայորդյաց տան բատիկայի դասարան


Էջմիածնի հայորդյաց տան բատիկի դասարանի սաները ստեղծագործում են ամենուր՝ ներկում քարեր, շշեր, ստեղծում սեփական դիզայնով հագուստ: 

«Կանա» ուսումնական կենտրոն


Մեր նկարահանող խումբն այցելել է Արարտյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական ուսումնական կենտրոն: 

Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարան


Սոնան ասում է. «Մինչև պարի գալը, ոտքերս  ծուռ էի դնում, մտածում է` ծուռթաթ արջուկ եմ: Բայց պարի գալուց հետո փոխվեցի»: Սոնան և ընկերուհիները հաճախում են Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարան:

Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան


Մեր նկարահանող խումբն այցելել է Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան: 

Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարան


Կոտրված պլաստմասե գդալներից` ծաղիկ, անպետք ստվարաթղթից ու փայտիկներից ՝ բացիկներ, հնամաշ պայուսակից՝ նորաոճ և գունեղ իր: Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարանում անպետք իրեր չկան: Ամեն ինչից հնարավոր է անկրկնելի մի առարկա պատրաստել: 

Նոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միություն


Նոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միության անդամները կատակում են, որ իրենք հայորդյաց տան տնօրեն Աիդա Ներսիսյանի շտապ օգնությունն են: Երիտասարդաց տան անդամները շատ ակտիվ են՝ մասնակցում են բարեգործական նախաձեռնությունների, կազմակերպում ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր:

Էջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարան


Էջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարանի երեխաներին ուսուցիչ Արևիկ Մկրտչյանի հետ հաճախ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր  ուխտավայրերում՝ ճեպանկարելիս կամ ճարտապապետությունն ուսումնասիրելիս: 

Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարան


Ձվի կճեպ, օղի, մոմ: Նկարչական տարբեր տեխնիկաներով ստեղծագործում են Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները: