«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 18.08.2019 Վերափոխման տոն


Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ս. Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը նշեց օգոստոսի 18-ին: Մայր Աթոռում տոնական պատարագից հետո Ս. Տրդատ բաց խորանում օրհնվեց խաղողի առաջին բերքը: Մեր նկարահանող խմբերը եղել են նաև Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում, Արարատի մարզի Դաշտավան համայնքում:
 
 

Եկեղեցական կյանք 28.07.2019 Տոնական թողարկում


Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Պայծառակերպության (Վարդավառի) նախատոնակը Արարատյան հայրապետական թեմում:
Պայծառակերպության տոնը Արագածոտնի թեմի Ս. Հովհաննավանք եկեղեցում: Պայծառակերպության տոնը Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցում:
   
 

Եկեղեցական կյանք 26.07.2019


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճարտարապետական խորհրդի նիստին քննարկվեցին Մայր տաճարի նորոգման հարցերը:
Մայր Աթոռում գումարված եպիսկոպոսական ժողովը հորդորել է զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: 
Ստամբուլյան կոնվենցիան քննարկվել է նաև Հանրային խորհրդում: 
«Երկիր և մշակույթ» համազգային բարեգործական կազմակերպությունը նշեց հայաստանյան գործունեության 30-ամյակը: 
ՀԲԸՄ ամառային ծրագրերով Հայաստան եկած երիտասարդները «Իզմիրլյան» հիվանդանոցում վեց շաբաթյա փորձառություն են ձեռք բերում:  
«Փյունիկ» բարեգործական հիմանդրամի՝ Փավստոս Բուզանդ 3 հասցեում գործող ցուցասրահը: 
Հուլիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը: 
 

Եկեղեցական կյանք 22.07.2019


Նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Տավուշի և Լոռու մարզերում. hուլիսի 22-ի կանգառը Հաղարծին վանական համալիրում էր:
Հուլիսի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը ներկա է գտնվել Կանադայում Հայաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությանը:
Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում անդրանիկ պատարագ է մատուցել վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնման աշխատանքները շարունակվում են, մասնագետները շարունակում են նոր բացահայտումներ անել:
 

Եկեղեցական կյանք 19.07.2019


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդունեց ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» և «Ամառային փորձառություն Երևանում» ծրագրերի շրջանակներում այս օրերին Երևանում գտնվող 40 երիտասարդ մասնագետների: 
Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ոսկեղենիկ»  մատենաշարի առաջին գրքույկը, որում ներկայացված է Հովհան Ոսկեբերանի քարոզների ու ճառերի առաջին աշխարհաբար թարգմանությունը: 
Աշխեն Պապոյան. Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարների վերականգնող վարպետը:
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Հայաստանում գործող տարբեր քրիստոնեական համայնքների 12-16 տարեկան երեխաների համար ամառային էկումենիկ ճամբարն այս տարի կազմակերպել է Գուգարաց թեմի «Ծիծեռնակ»-ում: 
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները վրանային ճամբար էին կազմակերպել Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում:
 
 
 
 
 

Եկեղեցական կյանք 15.07.2019


«Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Ամենայն հայոց հայրապետի հռչակած այս կարգախոսը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ավելի քան 250 երիտասարդների ուխտագնացության բերեց հայրենիք: Չորսօրյա այցով երիտասարդները եղան Արցախում:
 

Եկեղեցական կյանք 12.07.2019


Ս. Էջմիածնի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի հանձնվեց սցենարիստ, կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:
ԱՄՆ հայոց Արևելյան թեմից հայրենիք եկած ուխտավորներին Ս. Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Ս. Էջմիածնի Մայր տաճարը նորոգող արհեստավորները մոմավառության ինքնաշեն սեղանիկ են պատրաստել: 
Սինգապուրում Մալանքարա Ուղղափառ եկեղեցու հովվապետն առաջին անգամ հայրապետական պատարագ է մատուցել:
Բեյրութահայ երիտասարդ խաչքարագործ Նարինե Փոլադյանը որպես կամավոր եկել է Հայաստան ու չի ցանկանում վերադառնալ:  
 
 
 
 
 

Եկեղեցական կյանք 08.07.2019


Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 12 սարկավագ ձեռնադրվեց քահանա: 
Հուլիսի 7-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում նորաօծ քահանաներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Գևորգյան ճեմարանի ուսանողները ամռանը կծառայեն Հայաստանի և Սփյուռքի թեմերում:
Օծվեցին Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի եկեղեցու հիմնաքարերը: 
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման 250 մասնակիցներն Արցախում էին:
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Երեկոն՝ Մայրավանքում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորոգված շենքի նախասրահի նկարազարդման համար:  
 
 
 
 
 

Եկեղեցական կյանք 01.07.2019


Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների համատեղ մանկավարժական ժողովը:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայկական սփյուռքի անվանի գործիչներից բաղկացած խմբին:
Երկու հայ երիտասարդներ միմյանց գտել են հեռավոր Հնդկաստանում:
Հունիսի 30-ին Սուրբ էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հյուրընկալվեցին ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքից եկած հայ ուխտավորները:
«Հաղթանակած» համաբուհական նախաձեռնության շրջանակում Երևանում էին Արցախի 4 բուհերի 20 ուսանողներ: 
 
 

Եկեղեցական կյանք 05.07.2019


Մեկնարկեց  «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ:
Հուլիսի 1-ին սկսվեց 2019 թվականի ամառային առաջին զորակոչը. նոր իրավիճակում հայտնված երիտասարդների լարվածությունը հավաքակայանում փորձում են մեղմել զինվորականներն ու բանակի հոգևոր սպասավորները։ 
Գումարվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա ամփոփումը կազմակերպվեց տոնական հանդիսությամբ: 
Ճեմարանականների տարեվերջյան ուխտագնացությունն այս տարի Արագածոտնի և Շիրակի թեմերում էր:
Կալկաթայի հայոց ճեմարանի աշակերտները ամառային արձակուրդից հետո վերադարձան Հնդկաստան:
 

Եկեղեցական կյանք 28.06.2019


Հունիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմբին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ Շեյխ Մաջիբբին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակության անդամները:          
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն անցնող ողջ շաբաթ ընդունեց Սուրբ Էջմիածին ուխտագնացության եկած տարբեր զորամիավորումների սպաներին, զինվորներին ու նրանց ընտանիքներին: 
Գագիկ Չիլինգարյանը Մայր Տաճարը վերականգնող վարպետներից է: «Հրաշքով է մեր տաճարը մինչ օրս կանգուն մնացել»,-անկեղծանում է շինարարը: 
 «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվում է «Քրիստոնեական ռազմավարություն» դասընթացը: 
Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում բացվել է 7-16 տարեկան  երեխաների ամառային ճամբար: 
Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի գլխավորությամբ: 
 

Եկեղեցական կյանք 24.06.2019


Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց հունիսի 23-ին: Խորան բարձրացվեց հայրապետական կոնդակը, որում ասվում էր՝ Մայր Տաճարն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի:   
Հունիսի 22-ին միաբանական համագումարի հերթական նիստն էր: 
Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանական համալսարանում ընթանում են մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություններ:  
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ակունք» երկօրյա սեմինար-դասընթացը:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով «Ռուբեն Սևակ» թանգարանում հայ հոգևոր երաժշտության համերգ էր կազմակերպվել:  
Լույս է տեսել Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի արևելահայերեն նոր թարգմանությունը` Մեսրոպ քահանա Արամյանի աշխատասիրությամբ: