«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 10.06.2019


Հոգեգալուստը` Պենտեկոստեն, այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնեց հունիսի 9-ին: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է, որը տեղի է ունեցել Ս. Հարության 50-րդ օրը: Սուրբ Գայանե վանքում տոնական պատարագին Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ մասնակցում էր նաև Համայն Բելառուսի պատրիարքական էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելը: 
Միտրոպոլիտ Պավելը Հայաստան էր ժամանել Հայոց հայրապետի հրավերով: Հունիսի 8-ին նրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Հունիսի 9-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին: 
Այս տարի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հերթական ուխտագնացությունը նախատեսվում է անցկացնել Արցախում, հուլիսի 4-7-ը: 
Երևանի մատենադարանում ցուցադրվում է Տոսկանայից բերված հայերեն երեք ձեռագիր: 
Հունիսի 8-ին, ժամը 19-ի սահմանում խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրում: 
 

Եկեղեցական կյանք 07.06.2019


Հունիսի 5-ին Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների խումբը այցելեց Գերեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին: 
Մայր Աթոռի միջոցներով գնված տասը բնակարաններից մեկը նվիրվել է գյումրեցի Աղաջանյանների ընտանիքին: 
Օթթավա քաղաքում կայացավ Հայ եկեղեցու կանադահայոց թեմի 36-րդ պատգամավորական ժողովը: 
Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովման թեմայով սեմինար է կազմակերպվել ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականների համար:
Միջազգային լուրեր- «Հայր մեր»-ում «... և մի տանիր զմեզ ի փորձություն» տողը կաթոլիկ ծեսում կարդացվելու է «...և մի թողուր զմեզ անկանել ի փորձութիւն» ձևով: Տերունական աղոթքի տեքստի փոփոխությունը հաստատել է Ֆրանցիսկոս պապը: 
Բրազիլիայում մեկնարկել է քրիստոնեական միասնականության համար աղոթքի շաբաթը:
Ամերիկյան «Նոյան տապան» այգու ղեկավարությունը դատի է տվել ապահովագրական ընկերությանը, որը հրաժարվում է մուծել մեկ միլիոն դոլար փոխհատուցումը: 
Սաուդյան Արաբիայում մուսուլմանական տերությունները ստորագրել են «Մեքքայի դեկլարացիան»` ընդդեմ իսլամաֆոբիայի: 
 

Եկեղեցական կյանք 03.06.2019


Մայր Աթոռի միջոցներով գնված նոր բնակարանի մուտքը այս անգամ նշեց Շահինյանների ընտանիքը: 
Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու հարակից շենքում կգործի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարձրագույն ուսումնական հաստատություն:  Մայիսի 28-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը վավերացրել է ճեմարանի կանոնադրությունը։ 
Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի հերթական համերգը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում: 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օժանդակությամբ հունիսի 1-ին՝ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը Եզնիկ Կողբացի 42 հասցեում բացվեց երգչուհու տուն-թանգարանը: 
Հունիսի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի բակը վերածվել էր խաղային կենտրոնի, մրցող թիմերը դպրոցի աշակերտներն ու ծնողներն էին: 
Հունիսի 1-ին Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում երեխաների պաշտապնության օրվա առիթով միջոցառում էր կազմակերպվել: Տ. Ղուկաս քահանա Բալայանն օրհնության կարգ կատարեց Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներից եկած երեխաների համար:
 

Եկեղեցական կյանք 31.05.2019


Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը մայիսի 30-ին էր: Համբարձման տոնական պատարագ մատուցվեց հայ աառքելական բոլոր եկեղեցիներում: Ս. Գայանե վանքում պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հայրապետական մաղթանք: Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է նաև Ս. Էջմիածնի ուխտի օր: Համբարձման տոնին հիշատակվում է նաև 1441 կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին վերահաստատելու պատմական օրը:
Համբարձման տոնը Երևանի Թումանյանի անվան այգում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները նշեցին ժողովրդական ավանդույթներով: 
«Հաղթանակած» համաբուհական նախաձեռնության շրջանակներում եռօրյա այցով  Երևանում էին Արցախի 4 բուհերի 36 ուսանողներ:  
Գյումրեցի Հակոբյանների ընտանիքը տեղափոխվեց Մայր Աթոռի նվիրած բնակարան: 
«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը 30 տարեկան է: Հոբելյանին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Էջմիածնում: 
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել Խրիմյան Հայրիկի բարոյախրատական երկերը ընտանիքի մասին:
2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված է «Հանդուրժողականության տարի»: Այդ առթիվ Միացյալ Էմիրությունները շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն: ՀՀ   Արմավիրի մարզում շուրջ 200 կարիքավոր ընտանիքի օգնություն տրվեց։

Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ


Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը. 
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:
Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց: 
Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:
Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները»:

Եկեղեցական կյանք 27.05.2019


Դադիվանքում մկրտվեց 20 սահմանապահ զինվոր. օրը խորհրդանշական էր՝ մայիսի 26, Ս. Հարության 6-րդ կիրակին, Ավարայրի ճակատամարտի օրը:
Մայիսի 25-ին մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Հրավարդ Հակոբյանի և Վիգեն Ղազարյանի «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումը և զարգացման ընթացքը» գրքի շնորհանդեսը: 
Ոսկանյան և Մխիթարյան հրատարակության երկու հնատիպ Աստվածաշունչ մատյանները վերջերս ներկայացվել են Հունգարիայի Սեչենի անվան ազգային գրադարանի՝ «Միություն և բազմազանություն» խորագրով ցուցահանդեսին: 
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ցույցեր են տեղի ունենում նոր եկեղեցու կառուցման կապակցությամբ:
Այս օրերին Կիրիլ պատրիարքը Ստրասբուրգում մասնակցել է ռուս ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը: 
Անցյալ շաբաթ Քյոլնի Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում միջեկեղեցական հատուկ արարողությամբ տեղի ունեցավ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի պաշտոնակալությունը: 
 

Եկեղեցական կյանք 24.05.2019


Մայիսի 24-ին «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում 34 աշակերտ դպրոցական զանգի ձայնը լսեց վերջին անգամ: Շրջանավարտները ինքնատիպ տոնական ծրագիր էին պատրաստել:
Գրեթե վեց տարի է՝ Ս. Էջմիածնի մայր տաճարը ամրակայվում և նորոգվում է: Աշխատանքներն առավել համակարգված դարձնելու համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ՝ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ:   
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հարություն Գալայճյանի հուշերը» գրքի շնորհանդեսը:
Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ մատենագետ Աստղիկ Ղափլանյանի՝ «Գրիգոր Նարեկացի. Մատենագիտություն» և «Վերմարդկայինը՝ Գրիգոր Նարեկացի» գրքերի շնորհանդեսը: 
Միջազգային լուրեր- «Մուսուլմանների ներգաղթը եվրոպական, ավանդական քրիստենական երկրներ ճիշտ կլիներ սահմանափակել». հայտարարել է ամերիկյան կարդինալ Ռեյմոնդ Բըրքը: Վատիկանը դեմ է ներգաղթի սահմանափակումներին: 
2060 թվականին Եվրոպայում գրեթե չեն լինի քրիստոնեական գերակշռող բնակչությամբ երկրներ: «Փյու» հետազոտական կենտրոնը հրապարակել է նման երկրների ցուցակը և կազմել առաջիկա 40 տարիների ժողովրդագրական վերլուծություն:
Մոսկվայում կայացել է «Ուղղափառ եկեղեցական արվեստի զարգացման միտումներն այսօր. Լեհաստան և Ռուսաստան» խորագրով համաժողովը:
ԱՄՆ հայոց արևմտյան թեմի Ս. Կարապետ եկեղեցում տեղի է ունեցել 92-րդ թեմական տարեկան պատգամավորական ժողովը, որին մասնակցել են մոտ 40 ծխերի քահանաներ և ծխական խորհրդի ներկայացուցիչներ: 
 

Եկեղեցական կյանք 20.05.2019


Մայիսի 20-ի առավոտյան հասարակական լարված իրադրության կապակցությամբ ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը: 
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային: 
Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը: 
«Քալյող Ավետարան» ծրագիրը Զանգակատուն գյուղում: 
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 28-րդ բնակարանը հանձնվեց Կողես համայնքի Քոչինյանների բազմազավակ ընտանիքին:
Լաբորատորիաների որակի կարգավորման խնդիրներին նվիրված սեմինար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: 
Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում:
Եկեղեցի-պետություն հարաբերությունը Գերմանիայում` Ֆայգե եպիսկոպոսի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում: 
Առողջ ընտանիք. սպորտլանդիա Էջմիածնի հայորդյաց տանը:
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Խաչի երևման տոնը նշեց մայիսի 19-ին: Այս օրը նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է:
 
 
 
 
 

Եկեղեցական կյանք 17.05.2019


«Քայլող Ավետարան» ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի և այլ մարզերի 67 գյուղերում: Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանն այս անգամ Տավուշի մարզի Ոսկեպար և Ոսկեվան գյուղերում էր: 
Կանադայի Ազգային քրիստոենական երիտասարդական գագաթնաժողովին հայ երիտասարդները մասնակցում են 2018 թվականից` կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությամբ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հանդիպմանը մասնակցում էր երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ընտանիքի միջազգային օրվա առիթով Newmag հրատարակչական ընկերությունը ներկայացրեց ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն թարգմանությունը: 
Երևանում ներկայացվեց սփյուռքահայ հետազոտողներ Հարություն Խաչատուրյանի և Միշել Բասմաճյանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» ծավալուն ուսումնասիրությունը: Հեղինակները կենտրոնացրել են երկու հայտնի քաղաքների` Երուսաղեմի և Նոր Ջուղայի վրա: 
Գրողների միության դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին մասնակցում էին լսողության խանգարումներ ունեցող շնորհալի երեխաները: 
 

Եկեղեցական կյանք 13.05.2019


Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսկոպոսության աստիճան շնորհեց Գերմանիայի և ԱՄՆ հայոց արևելյան թեմերի առաջնորդներ՝ Սերովբե վարդապետ Իսախանյանին և Դանիել վարդապետ Ֆընտըգյանին, Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանին:
Մայիսի 13-ին ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը Սուրբ Գայանե վանքում ուխտի պատարագ մատուցեց: 
Ձեռնադրվող հոգևորականների հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են եկել նաև բարձրաստիճան հոգևորականներ արտերկրից, բազմաթիվ ուխտավորներ Սփյուռքից: Մայիսի 12-ին Գարեգին Բ-ն ընդունեց իր հրավերով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին, որոնց առաջնորդում էր Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսը: Նույն օրը Հայոց հայրապետը հանդիպեց նաև Գերմանիայի 10 քաղաքներից ժամանած շուրջ 50 ուխտավորների և Ավստրիայից ժամանած պատվիրակության հետ:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արմատ» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: 
2019-ը Հայ եկեղեցին հայտարարել է Ըտանիքի տարի. Արարատյան հայրապետական թեմում մեկնարկել է «Ընտանիքը աստծո շնորհն է» հանդիպումների շարք: Առաջին հանդիպումը վարում էր Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մայիսի 10-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվեց հուշարձան՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Այդ պատերազմների ընթացքում Նորաբաց համայնքը շուրջ հարյուր զոհ է ունեցել: 
 

Եկեղեցական կյանք 10.05.2019 Հովվապետական այց Կրետե


2019թ. մայիսի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Կրետե՝ հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կրետե էր տարվել նաև  Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Հաջորդ օրը Ամենայն հայոց հայրապետը պատարագ մատուցեց Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում: 
Հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կրետեի Հույն ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսարան, որտեղ հանդիպեց Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս արքեպիսկոպոսի հետ: 
«Մենք աղոթում ենք, որ ներկա փոթորկահույզ աշխարհում զորանան եկեղեցիների կապերը սիրով ու եղբայրությամբ, որպեսզի միասնաբար կարողանանք դիմագրավել այն բոլոր դժվարությունները, որ այսօր հուզում են ողջ մարդկությանը: Եվ պահենք աշխարհը խաղաղության մեջ՝ առաջնորդելով ազգերին սիրո, բարության և արդարության ճանապարհներով»,-անդրադառնալով եկեղեցիների բազմազանությանը՝ իր խքսում ասաց Հայոց հայրապետը: 
Մայիսի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
 

Եկեղեցական կյանք 06.05.2019


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե կղզի: Նորին Սրբությունը հանդիսապետելու է Հերակլիոնի Ս. Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ առիթով Կրետե է բերվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում պահվող՝ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:
Մայիսի առաջին կիրակին Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրն է: 
Ամեն տարի ապրիլի 30-ին հաջորդող կիրակի օրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագը նվիրվում է եկեղեցու օծման տարեդարձին:
Արևմտահայ նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված մշակութային հայտագիր էր պատրաստվել նրա անունը կրող Մայր Աթոռի թանգարանում: Ցերեկույթին ներկա էր նաև գրողի տոհմակիցը՝ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: 
Մայիսի 4-ին «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադան: Մասնակիցները ՀՀ մարզերից ժամանած 8-11-րդ դասարաններում սովորող 100-ից ավելի աշակերտներն էին: Մրցանակային տեղեր զբաղեցրած սաների անունները կհրապարակվեն առաջիկայում: