«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Անկախության տոնի առիթով ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը

Անկախության տոնի առիթով ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որում ասվում է. «Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին:
Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա կարող պիտի լինի կազմակերպել զարգացող ու առաջընթաց իր կյանքը, ապահովել ազգի հարատևությունը: Անկախ պետականությունը՝ իբրև ազգային երազների մարմնավորյալ զավակ, համախմբեց նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին, դարձավ հնարավորություն միասնական ջանքերով նվիրվելու նրա ամրապնդմանն ու հզորացմանը: Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը:
Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր և հետագա սերունդների կյանքում:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի և լուսավոր գալիքի:
Տիրոջ ողորմությունն ու շնորհները թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:

Հատուկ թողարկում 19.09.2019. Վեհարանի համալիրի բացումը

Սեպտեմբերի 18-ին տասը տարվա նորոգումից հետո հանդիսավոր բացվեց վեհարանի նոր համալիրը:
Մայր Աթոռի բարերաներն ու նվիրատուները՝ վեհարանի համալիրի բացման արարողությանը:
Հայրապետական նստավայրի՝ վեհարանի կառուցման պատմությունն ու մերօրյա վերակառուցումը:
 
Եկեղեցական կյանք 16.09.2019

Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին  նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
Յոախիմ Գաուկը հյուրընկալվեց նաև ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում:
Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը: 
Խաչվերացի տոնի օրը Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է նաև:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին:
Խաչի քարոզ Երևանի ավտոկայաններում:

Եկեղեցական կյանք 15.09.2019

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: 
Խաչվերացի տոնի օրը Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու ուխտի օրն է նաև: 
Նախատոնական խաչերթ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց:
Խաչի քարոզ Երևանի ավտոկայաններում: 
 
Եկեղեցական կյանք 13.09.2019

Լիբանանից ժամանած պատվիրակությունը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Հայ եկեղեցու չորս աբեղա վարդապետական թեզ պաշտպանեց:
Վարդապետական գավազանի տվչության արարողություն Օշականում:
Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը:
Խաչի քարոզ Երևանի ավտոկայաններում:
Խաչվերացի տոնը այս տարի կնշվի սեպտեմբերի 15-ին:
 
Եկեղեցական կյանք 06.09.2019

Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի դպրոցականները հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ:
Հովնաթանյանների որմնանկարների նոր շերտ է բացահայտվել Ս. Էջմիածնի մայր տաճարում:
Սանգիբարանի ավետարանը Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության տոնի օրը տարվեց Շողակաթ վանք:
Ընտանիքը և քրիստոնեական արժեհամակարգը. հանդիպում ՀԵՀԵՄ գրասենյակում:
Հոգեհանգստյան արարողություն Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի համար
Նորքի հայորդյաց տան 2019-2020 ուս. տարվա հայտերի ընդունումը մինչև սեպտեմբերի 10-ն է:
Միջազգային լուրեր:
 
Եկեղեցական կյանք 02.09.2019

Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Սեպտեմբերի 1-ը՝ Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:
«Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» մեկշաբաթյա ուխտագնացությունը հայրենիք:
Զալցբուրգի համալսարանի դասախոսները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:
Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում:
Գուգարաց թեմը Գիտելիքի տոնի առթիվ գրենական պիտույքներ նվիրեց դպրոցականներին:
 
Եկեղեցական կյանք 18.08.2019 Վերափոխման տոն

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ս. Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը նշեց օգոստոսի 18-ին: Մայր Աթոռում տոնական պատարագից հետո Ս. Տրդատ բաց խորանում օրհնվեց խաղողի առաջին բերքը: Մեր նկարահանող խմբերը եղել են նաև Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում, Արարատի մարզի Դաշտավան համայնքում:
 
Եկեղեցական կյանք 28.07.2019 Տոնական թողարկում

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Պայծառակերպության (Վարդավառի) նախատոնակը Արարատյան հայրապետական թեմում:
Պայծառակերպության տոնը Արագածոտնի թեմի Ս. Հովհաննավանք եկեղեցում: Պայծառակերպության տոնը Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցում:
   
Եկեղեցական կյանք 26.07.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճարտարապետական խորհրդի նիստին քննարկվեցին Մայր տաճարի նորոգման հարցերը:
Մայր Աթոռում գումարված եպիսկոպոսական ժողովը հորդորել է զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: 
Ստամբուլյան կոնվենցիան քննարկվել է նաև Հանրային խորհրդում: 
«Երկիր և մշակույթ» համազգային բարեգործական կազմակերպությունը նշեց հայաստանյան գործունեության 30-ամյակը: 
ՀԲԸՄ ամառային ծրագրերով Հայաստան եկած երիտասարդները «Իզմիրլյան» հիվանդանոցում վեց շաբաթյա փորձառություն են ձեռք բերում:  
«Փյունիկ» բարեգործական հիմանդրամի՝ Փավստոս Բուզանդ 3 հասցեում գործող ցուցասրահը: 
Հուլիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը: