«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Alt

Եկեղեցական կյանք 02.06.2014


Մայիսի 31-ին օծվեց Արմավիր քաղաքի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հունիսի մեկին օծվեց Նոյեմբերյանի Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համայնքապետերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Բարձրաշենի եկեղցու հիմնարկեք: Ս. Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը: Սպահանի Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հունիսի 1-ը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:
Վորլդ Վիժն կազմակերպությունը իրականացնում է Պայքար սեռով պայմանավորված բռնությունների, աբորտների դեմ» ծրագիրը:
Մայր Աթոռի Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն էին այցելել Մեր հույս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները:
Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հունիսմեկյան նվերը մանուկներին:
Նոր Նորքի հայորդյաց տան հաշվետու համերգը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Alt

Եկեղեցական կյանք 30.05.2014


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցել են նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Գարգեին Բ և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոների այցը Սարդարապատի հուշահամալիր:
Օծվել է Նիժնի Նովգորոդի Ս. Ամենափրկիչ նորակառույց հայկական եկեղեցին:
Համբարձման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ուխտագնացություն Սուրբ Վարվառային նվիրված Ծաղկեվանքի մատուռ:
Համբարձման տոնը Նոր Նորք համայնքում:
Արցախի պետական ակադեմիական երգչախմբի համերգը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում:

Alt

Եկեղեցական կյանք 23.05.2014


Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում հնչեց Վերջին զանգը:
Նոր Ջուղայի օրեր Հայաստանում:
Լոռու մարզում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլը:
Էօրնեկյան» դպրոցի միջոցառումերի ծրագիրը նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի ելույթը Կամերային երաժշտության տանը:

Alt

Եկեղեցական կյանք 19.05.2014


Գիտաժողով` Հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգի մշակման նպատակով. օր երկրորդ:
Մայիսի 18-ին Սուրբ Խաչի երևման տոնն էր:
Խաչի քարոզ» ակցիան Երևանի քաղաքային տրանսպորտում:
Մայիսի 17-ին մուտքն ազատ էր Մայր Աթոռի բոլոր թանգարաններում:
Թանգարանային գիշեր» նախագիծը Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանում:

Alt

Եկեղեցական կյանք 16.05.2014


Քննարկումներ ուղղված Հայ առաքելական եկեղեցու սոցիալական հայեցակարգի ձևավորման գործընթացին:
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված ասուլիս:
Զորավոր ավետարանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:
Նոր Նորքի հայորդյաց տան ըմբշամարտի խմբակի սաների հաղթանակները:
Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս» հոգևոր-մշակութային կենտրոնի բացումը:

Alt

Եկեղեցական կյանք 12.05.2014


Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան:
Թուրքիային սահմանամերձ հայկական Ջանֆիդա գյուղում օծվել է առաջին եկեղեցին:
Հաշմանդամություն ունեցողների խնդիրներին նվիրված քննարկում Մայր Աթոռում:
Կազանի հոգևոր ակադեմիայի դասախոս Օլգա Չեվելան Հայաստանում ուսումնասիրում է Ս. Գրքի առաջին թարգմանություները հին լեզուներով, այդ թվում` գրաբարով:

Alt

Եկեղեցական կյանք 09.05.2014


Վեհափառ հայրապետի ուղերձը Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հանդիպումը Վատիկանում:
Երկրապահի օրվան նվիրված պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանայից ժողովը:
Անվանի պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդես Ազգային արխիվում:
Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցի սաների նվաճումները ԱՊՀ 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերին:
Այբ» երգչախմբի առաջին համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Alt

Եկեղեցական կյանք 02.05.2014


Գուգարաց թեմում Շիրակի թեմի օրինակով մեկնարկել է բարեգործական ակցիա, որի շնորհիվ բնակարան կունենան սոցիալապես անապահով ընտանիքներ:
Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում կոմպոզիտոր Վահան Արծրունին խոսել է հայկական առաջին շարականների մասին:
Սկսվել է Սուրբ Հարության տոնին հաջորդող տնօրհնյաց շրջանը. տեսանյութ Առինջ գյուղից:
Մեծամորի երիտասարդների ուժերով ստեղծվել է Գարուն ա» անսամբլը, որը կատարում է հոգևոր և աշխարհիկ դասական ստեղծագործություններ:
Մայր Աթոռի Էօրնեկյան» դպրոցի սաները ինֆորմատիկայի հանրապետական և Կենդանի դասական գրականություն» ասմունքի մրցույթներում նվաճել են ամենապատվավոր տեղերը:

Alt

Եկեղեցական կյանք 05.05.2014


Մայիսի 2-ից 4-ը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ տասնյակ ուխտավորներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր, Չինարի, Մովսես գյուղեր և Բերդ քաղաք:
Աշխարհամատռան կամ Կանաչ կիրակիի տոնին նշվում է Վայոց Ձորի հռչակավոր համալիրի՝ Նորավանքի ուխտի օրը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու երջանկահիշատակ գահակալներ իտալացի Հովհաննես 23-րդ և լեհ Հովհանես Պողոս 2-րդ պապերը սուրբ են հայտարարվել:

Alt

Եկեղեցական կյանք 28.04.2014


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնանորոգումից հետո բացվեց նոր մասնաշենք, որտեղ կգործեն Միջեկեղեցական հարաբերությունների, Հայեցակարգային հարցերի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղանի գրասենյակները:
Կրկնազատկին վերաօծվեց Գետարգելի վանքի Ս. Նշան եկեղեցին:
Կրկնազատկին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից դուրս բերվեց Շուրիշկանի ավետարանն ու, ավանդույթի համաձայն, տարվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի:
Հայոց հայրապետի հրավերով Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունում Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտաժողով է կազմակերպվել:

Alt

Եկեղեցական կյանք 25.04.2014


Ամեն տարի ապրիլի 23-ին Հայ եկեղեցու երիտասարդները, հոգևորականների առաջնորդությամբ, ջահերով երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ երթեր ու միջոցառումներ են անցկացվել Հայ եկեղեցու Սփյուռքի թեմերում, հատկապես այն երկրներում, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում՝ Տառերի պուրակում, Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքար է օծվել:
Ապրիլի 24-ին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանը Մրգաշատ համայնքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օրհնել:

Alt

Եկեղեցական կյանք 21.04.2014


Ս. Հարության մեռելոց պատարագ Մայր Տաճարում:
Ս. Հարության տոնը Հայ եկեղեցու թեմերում:
Զատկական միջոցառում Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում:
Ս. Հարության տոնը Վերին Արտաշատում: