Մարդկաց և իրերի մասին պատմող ամեն ցուցանմուշ ինքնին մի պատմություն է, սակայն թանգարանը սոսկ ցուցանմուշների հավաքածու չէ: Այն կենդանի օրգանիզմ է, որի հետ ծանոթությունը կարող է շատ հետաքրքիր և ուսանելի լինել: 
Հայաստանի թանգարանները մեր հաղորդաշարում:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան


Մեծամորի պատմահնագիտական թանգարանը կառուցվել է 1968 թվականին, այստեղ ցուցադրված նմուշները ներկայացնում են տարբեր դարաշրջանների մշակութային շերտեր: Դրանք բոլորը հայտնաբերվել են բացառապես հնավայրի տարածքից: Ավելի քան կես դար ընթացող պեղումները 27 000-ից ավելի առարկա են հայտնաբերել, սակայն մինչև այսօր անհայտ է բնակավայրի պատմական անունը:  

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ


Ասլամազյան քույրերն անցյալ դարակեսին փոխեցին ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության հանդեպ: Գյումրիում է գտնվում Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը, որտեղ պահվում է խորհրդահայ անվանի նկարչուհիների շուրջ 600 աշխատանք: Այստեղ հնարավոր է բացահայտել քսաներորդ դարում ստեղծված և շատերին զարմացրած Ասլամազյան քույրերի արվեստը: 
 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում


1975թ. հոկտեմբերին Գյումրիում բացվեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Բանաստեղծի աշխատասենյակը, հյուրասենյակը, թոնրատունն ու մառանը վերականգնված են այնպես, ինչպես վարպետի կենդանության օրոք են եղել:

Հովհաննես Շիրազի թանգարան


Որտե՞ղ է գտնվում հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի թանգարանը, ինչպե՞ս է այն կազմավորվել, ցուցանմուշներն ի՞նչ հետաքրքիր փաստեր են պատմում Շիրազի կյանքի ու ստեղծագործությունների մասին: 

Մհեր Մկրտչյանի թանգարան


Մհեր Մկրտչյանի անձնական իրերով, նկարներով, թատրոնում և կինոյում խաղացած հագուտներով, բեմական պարագաներով և շատ այլ յուրօրինակ ցուցանմուշներով հարուստ է հայտնի դերասանի թանգարանը: Ցուցանմուշների միջոցով բացահայտվում է մեծ վարպետի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան


Նա մեծ ընտանիքի վերջին՝ ութերորդ զավակն էր: 1875թ. հոկտեմբերի 30-ի աշնանը, երբ ծնունդ ընդունող տատմերը ավետիք, ավետիք» գոչելով շտապում է աչքալուսանք տալ ընտանիքի հորը, Սահակ աղան հենց այդպես էլ կնքում է զավակին՝ Ավետիք:
Ինչպե՞ս է անցել բանաստեղծ Ավետիք Իսահակյանի կյանքը, ինչպե՞ս է գրողի բնակարանը վերածվել թանգարանի, ի՞նչ է այսօր ցուցադրվում այստեղ:

 

Alt

Բնության պետական թանգարան


Ինչպե՞ս է ստեղծվել Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչ՞ է ցուցադրում այն: Թանգարանի ցուցանմուշների միջոցով հաղորդումը ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին: