«Գանձեր» երգչախումբ


2015 թվականին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում սկսած հոգևոր երգերի դասերը «համեղ պտուղ» են տվել՝ «Գանձեր» պրոֆեսիոնալ երգչախումբը: 

«Կայթ» նվագախումբ


Հնարավո՞ր է 21-րդ դարում կատարել մոռացության մատնված ժողովրդական երգ: Հնարավո՞ր է դափ խփել ու ծնծղա նվագել: Հնարավո՛ր է, եթե դուք հայտնվել եք «Կայթ» նվագախմբում:

«Արեգ» ազգային պարի խումբ


Այստեղ պարում են տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ, որոնց հետաքրքիր է ազգային մշակույթը: Այստեղ սովորում են ոչ միայն պարային շարժումները, այլև պարի բովանդակությունը: «Արեգ» ազգային պարի խումբը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի շառավիղներից է: Հիմնադիր Արտավազդ Այվազյանը 15 տարի զբաղվում է ազգային պարի ուսումնասիրմամբ և տարածմամբ:  

Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ


Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ անվանի երաժիշտներից:  

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 2-րդ


Հաղորդումը շարունակում է անդրադառնալ Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 1-ին


Հաղորդումն անդրադառնում է Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: 

Երևանի պարարվեստի պետական քոլեջ


Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող Երևանի պարարվեստի պետական քոլեջը դասական և ժողովրդական պարի պրոֆեսիոնալ միակ կրթօջախն է Հայաստանում: Այն Ալ. Սպենիդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի դարբնոցն է համարվում: Մեր տեսախցիկը շրջել է քոլեջի փորձասենյակներով: 

«Որդան կարմիր» ռոք խումբ


Ղարաբաղցի տատիկի օժիտի 100 տարեկան կարպետների որդան կարմիրը դարձավ վանաձորցի տղաների խմբի անվանումը: 2004 ստեղծված «Որդան կարմիր» ռոք խումբը ստեղծագործում է հայրենի Վանաձորում, համերգներ ունենում Երևանում և նրա սահմաններից դուրս: Մեր ստեղծագործական խմուբը եղել է «Որդան կարմիր» ռոք խմբի տղաների ձեռքերով նորոգած և հարմարեցրած փորձասենյակում: 

«Ոստան հայոց»


1980-ականների ազգային շարժման առաջամարտիկ «Ոստան հայոց» ռոք-խումբը հայ իրականության մեջ ամենաերկարակյացներից է: ՙ՚Բեմից մինչ ռազմի դաշտ ընդամեն է մեկ քայլ էր, - խոստովանում է խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը: Հիշելով այդ տաիների իրենց համերգները, հիշում է թե ինչպես Ստեփանակերտում ունեցած համերգից հետո երաժտական գործիքներն ու սարքավումներն այլևս անհնար եղան հետ բերել:  Փորձասենյակում «Ոստան հայոց» ռոք-խումբ անդամները պատմում են նաև իրենց ապագա ծրագրերի մասին: 

«Նեմրա» ռոք խումբ


Ռոք խումբ կազմելու գաղափարը հղացել են Վանն ու Վասպուրը: Ապա՝ նրանց միացել են Մարեկն ու Մարիաննան: Խմբի անունը որոշել են դնել Նեմրա: Մնացածը՝ պատմում են իրենք: 

«Տիեզերք» բենդ


«Տիեզերք» բենդի աղջիկները երազում են, որ Ամանորի գիշերը մեծ փաթիլներով ձյուն գա: Փորձասենյակում նրանք խոսում են իրենց ստեղծագործությունների մասին և ամփոփում տարին:

«Միքայել Ոսկանյան և ընկերներ»


2011թվականին ստեղծված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ամենաինքնատիպ երաժշտական խմբերից է: Երկացանկում ընդգրկված են հայտնի ստեղծագործությունների մշակումներ ու հեղինակային գործեր: Այս խմբում թառը մենակատար գործիք է: Երաժշտության մեջ միախառնված են ջազի, հայկական ֆոլկի, ռոքի և ֆյուժեն երաժշտության տարրեր: Մեր տեսախցիկը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի փորձասենյակում է: