Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
հյուրը` Արմեն ԶաքարյանԳլոբալ աշխարհում կատարվող իրադարձությունները և ազգամիջյան հարաբերությունները: Հանրային իրազեկվածության մակարդակը երկրի արտաքին հարաբերությունների, միջազգային դաշտում կատարվող տեղաշարժերի մասին: Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր- տնօրեն, լրագրող Արմեն Զաքարյանի հետ: |
|
հյուրը` Ժաննա Անդրեասյան. մաս 2-րդՍոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ զրույցի երկրորդ մասում Ռուբեն աբեղա Զարգարյանը քննարկում է հայրենասիրության մերօրյա ընկալման թեման: |
|
հյուրը` Ժաննա Անդրեասյան, մաս 1-ինՍուտը որպես սոցիալական երևույթ, ստի գերակայությունը միջանձնային հարաբերություններում և դրանց հետևանքները: Այս թեմաների շուրջ է զրուցում Ռուբեն աբեղա Զարգարյանը սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ: |
|
հյուրը` Լևոն Շիրինյան, մաս 2-րդՌուբեն վարդապետ Զարգարյանը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ զրույցի երկրոդ հատվածում անդրադառնում է տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական խմորումներին: |
|
հյուրը` Լևոն Շիրինյան, մաս 1-ինՊետականամետ քաղաքական և մտավորական էլիտայի բացակայությամբ է պայմանավորված այսօրվա ամենաթող վիճակը: Համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: |
|
հյուրը՝ Սեդա ՍաֆարյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա անդրադառնում է Հայաստանում փաստաբանի անկախության և անվտանգության երաշխիքներին, փաստաբանական փորձառության կարևորությանը: |
|
հյուրը` Ալեքսանդր ԹոփչյանԳրող, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է: Զրույցը Սրբոց Թարգմանչաց տոնի, թարգմանական մշակույթի արդի որակի և համաշխարհային գրական շուկայում մեր դերի մասին է: |
|
հյուրը` Պայծիկ ԳալաջյանԵթե Հայաստանի տնտեսական կյանքը բարելավվի, ներգաղթն ավելի մեծ ծավալներ կունենա, քան արտագաղթը»: Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Լիբանանի Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը: |
|
հյուրը` Վարդան ԴևրիկյանՀայ եկեղեցու մյուռոնը քրիստոնյա հայի այցեքարտն է. այն շարունակականության, հավերժության և ազգային նկարագրի խորհրդանիշ է»: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հնագույն ձեռագրերի ուսումնասիրությանը, ի թիվս բազում աշխատությունների, հեղինակն է Սրբալույս մյուռոն» մենագրության:
|
|
հյուրը` Յուրա ԱվետիսյանԻ՞նչ խնդիրներ են ծառացած այսօր մեր լեզվի առջև: Անկախության տարիները ձեռքբերումների, թե՞ նահանջի ժամանակներ են հայերենի պահպանման ու զարգացման հարցում: Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր Յուրա Ավետիսյանը: |
|
հյուրը` Տիգրան ՆերսիսյանԵթե երեխային չուղղորդես թատրոն` Շեքսպիր կամ Չեխով դիտելու, նա ինքը երբեք նման ցանկություն չի հայտնի»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը: Դերասանը մտահոգված է դպրոցականների գեղագիտական դաստիարակության նկատմամաբ հասարակական անտարբերությամբ: |
|
հյուրը` Ռոբեր ԳետիկյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է ֆրանսահայ կինոռեժիսոր, Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ Ռոբեր Գետիկյանը: Կրոնն ու արվեստը նման են` երկուսն էլ ընդունում են մահը և բխում են կյանքից»,-ասում է ճանաչված կինոռեժիսորը: |