Սուրբ Գայանե վանքում տեղի է ունեցել դռնբացեքի արարողություն


Դռնբացեքի արարողությանը հոգևոր հայրերը խորհրդանշորեն հայցում են Տիրոջ ողորմությունը: Փակ Խորանի առջև, ժամերգության ընթացքում սաղմոսներ, աղոթքներ, շարականներ են հնչում: Ծաղկազարդի երեկոյան կատարվող դռնբացեքի խորհրդավոր արարողությունը լրացնում է առավոտյան կատարված տոնախմբությունը, որի ժամանակ նույնպես, երկարատև դադարից հետո, դարձյալ եկեղեցիներում բացվում են խորանների վարագույրները:

 

Ծաղկազարդի տոնական պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Հավատացյալները ուռենու ոստերից հյուսված պսակներով են մասնակցել Ծաղկազարդի տոնական պատարագին: Այս տոնը խորհրդանշում է Երուսաղեմ՝ Տիրոջ հաղթական մուտքը, որի մասին վկայել են ավետարանիչները: Ամենայն Հայոց Հայրապետի որոշմամբ՝ Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության օր է հռչակվել։ Տոնական պատարագի ավարտին կատարվել մանուկների օրհնության կարգ: Աստվածաշնչային ընկերությունն էլ շուրջ 200 արցախահայ երեխաների նվերներ է տվել։

 

Բացվել է «Իմ տունը Արցախում» խորագրով ցուցահանդես


Ճարտարապետության Ազգային Թանգարան-ինսիտուտում բացվել է «Իմ տունը Արցախում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել է Արցախում արված լուսանկարներ, տուն ու ունեցվածք կորցրած մարդկանց պատմություններ։ Լուսանկարներն ու արցախցիների պատմությունները հավաքագրել են Հայաստանում հաստատված ռուսները։

 

Վեհափառ հայրապետն ընդունել է Մայր Աթոռում վերապատրաստված քահանաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած քահանաներին: Վեհափառ հայրապետը հանդիպման ընթացքում ասել է, որ Մայր Աթոռի միջավայրում պատմությունն է խոսում և պետք է կարողանալ դա զգալ հոգևոր ապրումով: Նա նկատել է, որ արժեքավոր են գիտելիքը, դասախոսությունները, անձնական շփումները, բայց առավել արժեքավոր է Սուրբ Էջմիածնի առաքելությունը։

 

Սուրբ Աննա եկեղեցում Հանգստյան ժամերգություն և Խոկման արարողություն է կատարվել


Ծաղկազարդին նախորդող ուրբաթ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում հանգստյան ժամերգություններին և խոկմանը մասնակցել են ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ արցախցի երիտասարդներ։ Պահքի շրջանում ամեն ուրբաթ Թովմա Վարդապետ Խաչատրյանը տարբեր թեմաներ է ներկայացրել հավաքվածներին:

 

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է պատարագ և հիշատակվել գալստյան կիրակին


Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է փակ պատարագ։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է գալստյան, որովհետեւ հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը և խորհրդանշում տիրոջ երկրորդ գալուստը։

 

Վեհափառ Հայրապետը ընդունել է Նորաօծ քահանաներին. քահանաները ծառայության նոր վայրեր ունեն


Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը:

Գրիգոր Լուսավորչի մասունքները բերվել են Խոր Վիրապ վանական համալիր


Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշել է Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի մահաբեր գուբն իջեցնելու հիշատակության օրը: Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ հավատացյալներ իրենց թեմերի հոգևորականների առաջնորդությամբ գնացել են Խոր Վիրապ:

 

Գևորգյան հոգեւոր ճեմարանում ավարտական թեզեր են պաշտպանել


Գեւորգյան հոգեւոր ճեմարանում մագիստրոսական ավարտաճառերի համար հեղինակները ընտրել են խիստ կարեւոր թեմաներ։ Աշխատանքներից մեկը նվիրված է եղել Հակոբոս Տյառնեղբոր ընդհանրական թղթում արտահայտված սոցիալական թեմաներին: Մեկ ուրիշ սան ուսումնասիրել է Հովհաննու ավետարանի 21-րդ գլուխը, հետազոտել՝ Հովհաննեսի և համատես ավետարանների ընդհանրություններն ու տարբերությունները։ Մեկ այլ սան ուսումնասիրել է յոթերորդ օրվա ադվենտիստների դավանանքն և ցույց տվել շեղումները ուղղափառ հավատից:

 

ՀԵՀԵՄ գրասենյակը կազմակերպել է դասընթաց երիտասրդների համար


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության գրասենյակում կազմակերպված մեկօրյա դասընթացին բանախոսները ներկայացրել են Փափուկ հմտությունների, թիմային աշխատանքի, հաղորդակցման կարողությունների, առաջնորդության քրիստոնեական ակունքները։

 

«Հայկական համալսարան» կրթական ծրագրի մասնակիցները այցելել են Սաղմոսավանք


«Հայկական համալսարան» կրթական ծրագրի ուսանողները և դասախոսները ճանաչողական այցով հյուրընկալվել են Արագածոտնի թեմում։ «Հայկական համալսարանի» շուրջ 150 մասնակիցներ ստացել են ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ «Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի ծրագիրն է, որի նպատակը ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորումն է:

 

Սուրբ Գայանե Վանքում մատուցվել է Սբ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին կարևոր հիշեցում է: Հոգևորականները հորդորում են՝ աղոթելիս կարգի բերել մարմինը, մաքրել միտքը, բացել սիրտը՝ պատրաստել հոգին Արարչի հետ երկխոսության: