Քանդակագործ Սարգիս Բաբայանի ցուցահանդեսը


Փավստոս Բուզանդ 3 հասցեում գտնվող ցուցասրահում բացվել է քանդակագործ Սարգիս Բաբայանի քանդակների ցուցադրությունը: 

Բրազիլացի դիրիժոր Դեբորա Վալդմանը ղեկավարում էր Հայաստանի կամերային նվագախումբը


Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվել է բրազիլացի անվանի դիրիժոր Դեբորա Վալդմանը:  Բրազիլուհի դիրիժորի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգին ելույթ ունեցավ Միքայել Նավասարդյանը: 

«Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք». ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում


Հոկտեմբերի 23-ին Երևանի 2800-ամյակի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով: Ներկայացված են նմուշներ թանգարանի հնագիտական հավաքածուից, դրանց հիմնական մասն առաջին անգամ է ներկայացվում:

Հուսիկ Արայի նոր գիրքը` «Եվ սերը ասաց…»


Լույս է տեսել բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց…» ժողովածուն։ 

«Մադամ Բաթերֆլայ» օպերան` կրկին հայկական բեմում


Տասը տարվա ընդմիջումից հետո հայկական օպերայի բեմում դարձյալ «Մադամ Բաթերֆլայն» էր` օպերային թատրոնների մշտական զարդը: 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու ուխտի օրը


Ամեն տարի հոկտեմբերի 4-ին մոտ կիրակին մասիսցիները նշում են քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու ուխտի օրը: 

Սահմանամերձ Բերքաբերի «Էքստրիմը» նկարազարդում են երևանցի արվեստագետները


Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում բացվելու է «Էքստրիմ» սրճարանը: Թեմի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ շինություն է հատկացվել: Շենքի նորոգումից հետո ապագա սրճարանի շենքը նաև նկարազարդվեց: Արտաքին պատերի ձևավորման էսքիզների հեղինակը նկարիչ Նաիրա Մուրադյանն է: Այս կերպ են սահմանագծին աջակցում «Արվեստը սահմանին» նախաձեռնության արվեստագետները: 

«Խաչատրյանը և ջազը». մեկնարկեց Արամ Խաչատրյան 6-րդ միջազգային փառատոնը


Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Արամ Խաչատրյան 6-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի անդրանիկ համերգը ջազային էր. մենակատարներ Վահագն Հայրապետյանն ու Արմեն Հյուսնունցը, Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ և ջազ նվագախմբերի ուղեկցությամբ, ներկայացրին Խաչատրյանի ստեղծագործությունների՝ իրենց ջազային մշակումները: 

Բազմաֆունկցիոնալ դաշնամուրներ` Երևանի տարբեր վայրերում


Դեռևս մեկ ամիս առաջ նորաստեղծ «ՓՈՒՇ» նախագիծը   հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղադրվեց   բազմաֆունկցիոնալ առաջին   դաշնամուրը: Երաժշտական գործիքն ունի տեսահսկման սարք: Ցանկացողները կարող են նվագել և տեսագրությունները բեռնել սոցիալական ցանցում: Հոկտեմբերի 14-ից երկրորդ դաշնամուրը Հյուսիսայում պողոտայում է տեղադրվել: 

Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը Երևանում


Հինգ տարվա ընդմիջումից հետո դարձյալ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը և նրա ստեղծած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը: Նրանք Հայաստանում են «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Քահանաների վերապատրաստման ծրագիրը Մայր Աթոռում շարունակվում է


Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայոց թեմերում ծառայող շուրջ 20 քահանաներ այս օրերին Ս. էջմիածնում  աղոթքի և խոկման երեքշաբաթյա շրջան են անցկացում, լսում են տարբեր հոգևորականների դասախոսություններ՝ թարմացնելով իրենց ծիսական, աստվածաբանական, պատմական գիտելիքները: Քահանաների՝ արդեն 7-րդ խումբն է այս անգամ վերապատրաստվում, զգալիորեն մեծ է սփյուռքում ծառայող հոգևորականների թիվը:

Թովմա քահանա Անդրեասյանի «Մի կնոջ դիմանկարը» ձայնասկավառակի և նոտայագրքերի շնորհանդեսը


Հոկտեմբերի 16-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Տ. Թովմա քահանա Անդրեասյանի «Մի կնոջ դիմանկարը» ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ներառված են հեղինակի  լարային կվինտետի համար գրված սյուիտը և  12 կիթառային պիեսներ: