Նորքի Հայորդաց տան սաները աղի բլիթներ են պատրաստել ու բաժանել երիտասարդներին


Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։

Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ


Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։

Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը պատրաստվում է հաջորդ մրցաշարին


Ամմանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձած 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն այժմ պատրաստվում է հաջորդ մրցաշարին։ Նա Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան ըմբշամարտի դասարանի սան է: Էջմիածնի հայորդյաց տանը, որ 20 տարվա պատմություն ունի, 550 երեխա է սովորում։

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ավարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան:

 

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տուն


Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող:

 

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Նորքի հայորդյաց տուն


Մեր նկարահանող խումբը Նորքի հայորդյաց տանն է։ Այստեղ 700 սան է ուսանում: Պատմում ենք նրանց հաջողությունների մասին։

 

Տնօրհնեք և ջրօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Հունվարի 11-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տնօրհնեք և ջրօրհնեք կատավեց: Սուրբ Ծննդյան տնօրհնյաց այս շրջանում բժշկական կենտրոնում օրհնվեց հացը, աղը, ջուրը և ողջ հաստատությունը: Տնօրհնեքի կարգը կատարեց բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տ. Սահակ քահանա Սահակյանը:

 

«Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 6-ին տեղի ուենացավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր և Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգը ղեկավարում էր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:

ԿԳՄՍ նախարարությունը չի պահպանել անգամ իր սահմանած չափորոշիչը. մամուլի ասուլիս Մայր Աթոռում


Դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռի մատենադարանում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքին: Բանախոսներն էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

 

Արագածոտնի թեմի երիտասարդնեի հավաքը Սաղմոսավանքում


Արագածոտնի թեմի տարբեր բնակավայրերի շուրջ 200 երիտասարդներ, քահանա հայրերի ու թեմակալ առաջնորդի հետ միասին աղոթում են հայրենիքի խաղաղության, բարօրության համար: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տեղի է ունենում թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը:

 

Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 սան ձեռնադրվեց սարկավագ


Դեկտեմբերի 25-ին՝ սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի 11 սաներ սարկավագական աստիճան ստացան: Ձեռնադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ձեռնադրող հոգևորականը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր:

 

Այցելություն արցախցի Հովսեփյանների բազմազավակ ընտանիք, որտեղ շուտով զույգ տղաներ կծնվեն


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանը դեռևս 2020 թվականին է արցախցի ընտանիքների ապաստանել: 2023թ․ բռնի տեղահանությունից հետո այս հարկը կրկին արցախցի ընտանիքների է ընդունել: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի իրականացրած դրամական ծրագրի շահառուն է նաև այստեղ հաստատված, 4 զավակ ունեցող Հովսեփյանների ընտանիքը: Շուտով աշխարհ կգան նաև Հովսեփյան ամուսինների զույգ որդիները: