«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում


Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան այսուհետ կզարդարի մեր օպերային թատրոնի երկացանկը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մշակութային իրադարձություններից մեկը «Մանոնի» հայաստանյան պրեմիերան էր: 

Համերգ՝ Մոնսերատ Կաբալյեի հիշատակին


Անցյալ շաբաթ կյանքից հեռացել է սոպրանոների թագուհին: Մեր օրերի մեծ երգչուհու հիշատակի խնկարկման արարողություններին միացել էր նաև Հայաստանի օպերային թատրոնը: Մոնսերատ Կաբալյեի հիշատակի համերգին հայ երգիչները կատարեցին դասական արիաներ: 
 

Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Երևանում


Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք Շարլ Ազնավուրի հիշատակին: Վիեննայի տղաների երգչախումբն առաջին կատարումը նվիրեց լեգենդար շանսոնյեին՝ հնչեցնելով Ջոն Մոխնիկի  «Ավե Մարիան»: 

Բացվել է «Սոսե» միջազգային կինոփառատոնը


Սեպտեմբերի 27-ից մեկնարկեց «Սոսե» միջազգային 5-րդ կինոփառատոնը: Տարիներ առաջ փառատոնը հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով մեկնարկեց, այս տարի մասնակցության հայտեր են ստացվել 39 երկրից, մրցութային փուլ 174 ֆիլմ է անցել: «Հայրենիք» կինոթատրոնում տեղի է ունեցել կինոփառատոնի կազմակերպիչների  մամուլի ասուլիսը:  

Մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը


Դսեղում բացվել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը տրվել է Երևանում:

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է Ռաֆայել Իսրայելյանի էսքիզների ցուցադրությունը


Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է Ռաֆայել Իսրայելյանի էսքիզների ցուցադրությունը

Տավուշի Նոր Վարգավանքում նշվեց Վարագա սուրբ Խաչի տոնը


Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի երրորդ կիրակի օրը նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 30-ին, որի առիթով Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մատուցվեց պատարագ: Կիրակնօրյա պատարագին նախորդեց եկեղեցու խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ շրջանից և Հայաստանի տարբեր մարզերից, աշխարհի տարբեր ծայրերից տոնի առիթով հայրենիք վերադարձած ուխտավորներ, բարձրաստիճան պետական այրեր: 

Սուրբ Գևորգ զորավարի տոնը Մուղնիում


Սեպտեմբերի 29-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրը: Ի երկրպագություն բազմաթիվ ուխտավորների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից դուրս բերվեց և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի հասավ սրբի խաչաձև մասունքարանը:

Երկարամյա դադարից հետո «Արտասաքս» սաքսոֆոնահաների քառյակը ներկայացավ նոր կազմով և համերգով


Հայկական երաժշտարվեստում միայն սաքսոֆոնահարներից բաղկացած կամերային կազմը հազվադեպ երևույթ է: «Արտասաքս» քառյակը 2000 թվականին հիմնադրել է Արմեն Հյուսնունցը: Որոշ ժամանակ հետո քառյակը դադարել է գործել: Երկարամյա դադարից հետո, սեպտեմբերի 28-ի համերգին «Արտասաքսը» ներկայացավ նոր կազմով:  

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը այս տարի կանցկացվի Հայաստանում և Ֆրանսիայում


Արդեն 5-րդ տարին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվում է «Կոմիտասը» գիտաժողով-փառատոն: Սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Գիտաժողով-փառատոնի շրջանակում այս տարի միջոցառումներ են նախատեսվում նաև Ֆրանսիայում:  

Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով


Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը թողարկել է Ղուկասի ավետարանը ժեստերի լեզվով: Սկավառակի շնորհանդեսը բացվեց համատեղ աղոթքով, որը կարդաց Նիգերիայից ժամանած կարդինալը: 

Սուրբ Գիրքը՝ փոփոխվող աշխարհում. միջազգային համաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի «Սուրբ գիրքը՝ փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողով: Մասնակիցներն արդեն հայոց հոգևոր կենտրոնում են և մինչ համաժողովի աշխատանքները սկսելը, ծանոթացան Մայր Աթոռի թանգարաններում պահող գանձերին: