Երկու բալետային ներկայացում՝ մեկ երեկոյի ընթացքում


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բալետային երկու ներկայացում է հանձնվել ունկնդրի դատին` «Երազը» և «Մարդուկ-ջարդուկը»: 

8-րդ անգամ Հայաստանում անցկացվեց «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը


Սեպտեմբերի 12-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները»` ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները միջազգային 8-րդ սեմինարի բացումը:

Խաչվերացի տոնը` Երևանի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում


Մայրաքաղաքում Սուրբ Խաչ անունով դեռևս առաջին եկեղեցին Ներքին Չարբախ թաղամասում է: Խաչվերացի տոնին պատարագ մատուցեց Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը: 

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանում հավատարմագրված 16 երկրների դեսպանների


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Վրաստանում հավատարմագրված տասնվեց երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Նրանց ուղեկցում էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։ Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ 
Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը։  
 

Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկը


Սեպտեմբերի 11-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ 2018-19 ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությունը նախագահում էր Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի բանախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմը սեպտեմբերի 11-ին դասախոսություն կարդաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Թեման՝ «Հանրային աստվածաբանության նշանակությունը Գերմանիայի ավետարանական եկեղեցում»:

Տիկնիկային թատրոնում «Անահիտ» հեքիաթի մոտիվներով մանկական ներկայացում է


Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում Ղազարոս Աղայանի  «Անահիտ» հեքիաթի մոտիվներով բեմադրված մանկական ներկայացումն արդեն հասցրել է գրավել մանկահասակ հանդիսատեսի համակրանքը։

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նշում է հիմնադրման 90-ամյակը


Համազգային հայ կրթական և մշակութային միությունը 90 տարեկան է: Այդ առթիվ հոբելյանական առաջին միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 9-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Երգում ենք հայերեն


«Երգում ենք հայերեն» նախաձեռնությունն իր շուրջ է համախմբել մեր համաքաղաքացիներին։ Արդեն երեք ամիս է, ամեն հինգշաբթի Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգում անկախ մասնագիտությունից և տարիքից մարդիկ խմբավարի օգնությամբ հայերեն երգեր սովորում, գրավում անցորդներին, վարակում այգու այցելուներին: 

Արտասահմանյան բժիշկների անվճար խորհրդատվություն` հայոդյաց տների սաներին և աշխատակիցներին


Բժիշկ-քայրոպրակտիկներ Քաթինա Մենինգը՝ Միացյալ Նահանգներից, Անա Սալյարեսը՝ Իսպանիայից և Թերեզա Փերթեջյանը՝ Ավստրալիայից արդեն երրորդ անգամ Հայաստան են գալիս՝ օգնելու ողնաշարի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս տարի նրանք հետազոտել ու խորհրդատավական աջակցություն են ցույց տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող հայրոդյաց տների սաներին և աշխատակիցներին:

Ուսուցիչներն օրհնություն ստանալու էին եկել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Օգոստոսի 31-ին հայոց հոգևոր կենտրոն ուխտագնացության էին եկել մանկավարժներ, կրթական գործի կազմակերպիչներ՝ ուսումնական տարին օրհնությամբ և աղոթքով սկսելու համար: Միածնաէջ տաճարում կրթության մշակներին օրհնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Սանգիբարանի ավետարանը մեկ օրով Սուրբ Շողակաթ վանքում էր


Ամեն տարի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության օրը Մաշտոցի անվան մատենադարանից Սանգիբարանի ավետարանը տարվում է Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանք: Ավետարանն այս տարի վանք բերվեց օգոստոսի 30-ի առավոտյան և այստեղ մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը: