«Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահումԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 6-ին տեղի ուենացավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր և Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգը ղեկավարում էր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: |
|
ԿԳՄՍ նախարարությունը չի պահպանել անգամ իր սահմանած չափորոշիչը. մամուլի ասուլիս Մայր ԱթոռումԴեկտեմբերի 26-ին Մայր Աթոռի մատենադարանում հրավիրվել էր մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի խնդրահարույց նոր դասագրքին: Բանախոսներն էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: |
|
Արագածոտնի թեմի երիտասարդնեի հավաքը ՍաղմոսավանքումԱրագածոտնի թեմի տարբեր բնակավայրերի շուրջ 200 երիտասարդներ, քահանա հայրերի ու թեմակալ առաջնորդի հետ միասին աղոթում են հայրենիքի խաղաղության, բարօրության համար: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տեղի է ունենում թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը: |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի 11 սան ձեռնադրվեց սարկավագԴեկտեմբերի 25-ին՝ սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի 11 սաներ սարկավագական աստիճան ստացան: Ձեռնադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ձեռնադրող հոգևորականը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր: |
|
Այցելություն արցախցի Հովսեփյանների բազմազավակ ընտանիք, որտեղ շուտով զույգ տղաներ կծնվենՄայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանը դեռևս 2020 թվականին է արցախցի ընտանիքների ապաստանել: 2023թ․ բռնի տեղահանությունից հետո այս հարկը կրկին արցախցի ընտանիքների է ընդունել: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի իրականացրած դրամական ծրագրի շահառուն է նաև այստեղ հաստատված, 4 զավակ ունեցող Հովսեփյանների ընտանիքը: Շուտով աշխարհ կգան նաև Հովսեփյան ամուսինների զույգ որդիները: |
|
Մայր Աթոռի սոցիալական ծառայությունը՝ արցախցի ընտանիքներումԱրցախահայերի համար Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի դրամական աջակցության ծրագիրը շարունակվում է, բաժնի աշխատակիցները պարբերարաբար այցելություններ են կատարում տարբեր ընտանիքներ, ծանոթանում մարդկանց հոգսերին, խնդիրներին: |
|
Մատենադարանում բացվել է «Սուրբ Ծնունդ. մանրանկարչական ներշնչումներ» ցուցահանդեսըՓոքրիկ, բայց խոսուն և պատկերավոր ցուցադրությունում ներառված են բացառիկ ձեռագրեր, որոնցում Սուրբ Ծննդյան տեսարանն է՝ հայ պատկերագրությանը բնորոշ առանձնահատկություններով: |
|
Մայր Աթոռը դրամական աջակցություն է տրամադրում արցախցիներինԳարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը դրամական աջակցության ծրագիր է իրականացնում արցախահայերի համար: |
|
«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված էր Հրաչյա Թամրազյանի 70-ամյակինՄաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն, հայագետ, թարգմանիչ, բանաստեղծ ու գրականագետ Հրաչյա Թամրազյանի 70-ամյակին: |
|
Արցախյան վավերագրությունը՝ լուսանկարներումՀայաստանի պատմության թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Հավերժի վավերագրություն, Արցախ» խորագրով էր: Խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները: |
|
Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանումՊատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին: |
|
Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում էԴեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում: |