Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթն ամփոփվեց


Հունիսի 14-ին ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը, հայտնի են դափնեկիրների անունները։

Զինհաշմանդամները բուժզննում անցան Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Ապրիլյան քառօրյայի, Արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Պրեմիերա՝ Պարոնյանի անվան թատրոնում


Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Իմ կինը, ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը» մեկ գործողությամբ կատակերգությունը:

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը


Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկեց մեծանուն հայ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը։ 

Չիկոյի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել հայերեն


Լույս է տեսել թմբկահար Չիկոյի՝ Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը։

«Քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում». Մարկոս քահանա


Մարկոս քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հավատացյալներին հրավիրեց Ավ. Իսահակյանի անվան գրադարան` քննարկելու վերջին օրերին սոցցանցերում շրջանառվող բողոքի կոչերը, որոնք ուղղված են հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց հայրապետին: «Քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում,- ասում է տեր հայրը, -բացի այդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չկա այնպիսի պառակտում և բևեռացում, որը համեմատելի կլիներ մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ 

Հակոբ Կոջոյանը՝ Սարդարապատի ճակատամարտի քարտեզագիր


Քչերին է հայտնի, որ նկարիչ Հակոբ Կոջոյանը նաև քարտեզագիր է եղել: Հենց նրա շնորհիվ է, որ այսօր ունենք Սարդարապատի ճակատամարտի երեք քարտեզները: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն Առաջին հանրապետության և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել:

Ոչ ֆորմալ հանդիպում՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ


Փող, աշխատանք, օգնություն` մշակույթի նախարարի հետ անձամբ հանդիպումը շատերին հետաքրքրում էր հիմնականում սեփական խնդիրը ներկայացնելու համար: Նոր քաղաքականությանը այս մոտեցումը խորթ է լինելու, ասաց նախարարը: 

«Հեքիաթային ճամփորդություն»՝ Ֆիլհարմոնիկի հետ


Փոքրիկներին հեքիաթային երաժշտական օր է պարգևել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ելն ի վիրապ տոնին Լուսավորչի մասունքը տարվեց Խոր վիրապի վանք


Ամեն տարի Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից դուրս գալու տոնին Մայր Աթոռի գանձատնից Խոր վիրապի վանք է բերվում Լուսավորչի մասունքը: Սրբի մասունքին հաղորդակցվելու և տոնական պատարագին մասնակցելու նպատակով Հայաստանից և արտերկրից բազմաթիվ հավատացյալներ ուխտի են գալիս դեպի Խոր վիրապ: 

Անցկացվեց կիրակնօրյա դպրոցների առաջին օլիմպիադան


Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր կիրակնօրյա դպրոցների օլիմպիադա: Մասնակցում էին մեր եկեղեցու հայաստանյան թեմերի 80 կիրակնօրյա դպրոցների սաներ:

Հաշմանդամություն ունեցողներն ասում են. «Ես կարող եմ»


Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում անցկացվել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Մասնակցել է 8-ից 45 տարեկան հատուկ կարիքներ ունեցող 150 մարդ: