Արև-երեխաները ներկայացնում են «Բուրատինոն»


Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմն այս անգամ արև-երեխաներինն էր: Առաջիկայում երեխաները հյուրախաղերով կշրջեն Հայաստանում, ավելի ուշ՝ նաև արտերկրում:

 

Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման ընթացքը (26.05.2023)


Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր խորանի որմնանկարների վերականգնումը:

 

Պարուսույց-պարադիր Փայլակ Սարգսյանին նվիրված երեկո էր կազմակերպել Նորքի հայորդյաց տունը


Նորքի հայորդյաց տան և Փայլակ Սարգսյանի համագործակցությունը 1997թ.-ից է սկսվել: Սակայն «Անդրանիկ» համույթի ղեկավարի՝ Հայաստանից հեռանալու հետևանքով ավելի քան 200 երեխա մնացել է առանց պարուսույցի: Այդ ժամանակ է Փայլակ Սարգսյանը ստանձնել պարային դպրոցի ղեկավարությունը: Այդ ժամանակ է նաև «Անդրանիկ» խումբը վերանվանվել «Նարեկ»: Նարեկցիների և Փայլակ Սարգսյանի համագործակցությունը շարունակվել է տասնամյակներ:

 

Տավուշի թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություն


Իջևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կառուցված Սրբոց Նահատակաց բաց խորանին պատարագ մատուցեց Աբել քահանա Քարտաշյանը: «Չվախենալ և վերջ տալ լալկանությանը. միայն այդ կերպ է հնարավոր հաղթել»,-քարոզում ասաց տեր հայրը:

 

Այսօր Ծաղկազարդ է, Ս․ Էջմիածնի բակում կատարվեց անդաստանի կարգ


Մեծ պահքի վերջին կիրակին է՝ Ծաղկազարդը: Անդաստանի արարողությամբ և մանուկների օրհնությամբ սկսվել և երեկոյան դռնբացեքի կարգով կանցնի տոնական օրը:

 

Նորքի հայորդյաց տան պարի դասարանները տարին սկսել են ճամփորդություններով ու հաղթանակներով


Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարի դպրոցի երկու դասարան մեկնել է Վրաստան, երկուսը՝ Եգիպտոս. բոլոր սաները վերադարձել են հաղթանակներով:

 

Հայ գործարարները՝ «Ռուբեն Սևակ» թանգարանում


Այս շաբաթ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հրավիրված էին «Մանթաշյան», «Ռոտարի», «Մադամ» և «Հայաստանում Քոուչինգի ֆեդերացիան» ներկայացնող հայ գործարարներ:

 

Սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թեմերի կարիքավոր ընտանիքներին


Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և էմիրաթական «Կարմիր մահիկ» ընկերության նախաձեռնությամբ Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերում կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերվեց:

 

«Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ատամնաբույժների այցը «Էօրնեկեան» դպրոց


Փետրվարի 9-ը ատամնաբույժի միջազգային օրն է. այդ առիթով Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները հանդիպեցին «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ատամնաբույժների հետ:

Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում


Աշխարհի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ կայացավ 9-րդ ամենամյա գեղանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված սիրո բարեխոս սուրբ Սարգսի տոնին:

 

Հայորդյաց տների ղեկավարները հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսի հետ


Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների ղեկավարությանը հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Երևանում և մարզերում այսօր գործում է 8 հայորդյաց տուն: Հանդիպմանը քննարկվեցին նաև կրթական առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:

 

Ամենայն հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել Տիտիզյան ընտանիքին


Մահացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել Տիտիզյան ընտանիքի անդամներին: