Հայ գեղանկարչության վարպետների ընտրանին՝ մեկ ցուցադրության մեջ


«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ բացեց «Ընտրանի» խորագրով ցուցահանդես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ներկայացված է հայ գեղանկարչության 18 վարպետի 25 աշխատանք: