Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն


Դեկտեմբերի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Խաչ քո» ցուցադությունը: Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների կողմից ստեղծված նմուշներ, միջնադարից մինչև մեր օրեր: Ցուցահանդեսի, հավաքչության դժվարությունների և գրավչության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում խոսել է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:

Էդգար Բաղդասարյանը, «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը»


Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, կինոոլորտի խնդիրների և այլ թեմաների շուրջ ռեժիսոր, սցենարիստ Էդգար Բաղդասարյանի հետ զրուցել է Անահիտ Մարգարյանը:

«Փարոսը»՝ արցախցիներին


Նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցավ «Փարոս» կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ` ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների: «Փարոսի» գործունեության մասին «Արտֆոկուս»-ի տաղավարում պատմել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար, օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս

 

Տասնհինգամյա «Ռեանիմանիան»


«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը տասնհինգ տարի Հայաստանում ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններից և Հայաստանից անիմատորների ֆիլմերն ու պատկերապատումները: Երկու տարվա դադարից հետո այս տարի փառատոնն անցկացվել է աննախադեպ ծավալով: Ներկայացվել է շուրջ 300 անիմացիոն ֆիլմ, 5000 հանդիսատես ներկա է եղել փառատոնային ցուցադրություններին: «Արտֆոկուսի» հյուրն է «Ռեանիմանիայի» հիմնադիր, երիգծանկարիչ, գեղանկարիչ Վրեժ Քասունին: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:

Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը


Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ անցկացվում է Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնը նախաձեռնելու դրդապատճառների, փառատոնային ծրագրի, ներկայացումների ասելիքի և այլ թեմաների շուրջ զրուցել ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանի հետ: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս

Ակնթարթի որսորդը՝ Զավեն Խաչիկյան


Զրույցի առիթը լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի նոր` «Ամառը գույն ունի» ֆոտոէսսեն է: Գիրքը նվիրված է նրան, ով իր մտքում Հայաստանի վրայով ճանապարհ կտրեց և հասավ Մեղրի: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։

 

Արցախի հայկական մշակութային ժառանգությունը կարող է կորսվել


Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի հետ քննարկում ենք էթնիկ զտման ենթարկված Արցախում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության կորստյան վտանգի թեման: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` միջազգային լրահոս

 

Մինասի նշաձողը


Նա պայքարում էր բարձր նշաձող սահմանելու համար, նա պայքարում էր հայ մարդուն հոգևոր ասպատակումներից զերծ պահելու համար: Նա ոչ միայն մոդեռնիզմի շարժման առաջնորդն էր Հայաստանում, այլև իր շուրջ էր համախմբում հետխորհրդային շրջանի առաջադեմ մտավորականներին ու արվեստագետներին: «Արտֆոկուս»-ն այս անգամ նվիրված է Մինաս Ավետիսյանին և նկարչի հայրենի գյուղում` Զաջուռում վերաբացված թանգարանին: Անահիտ Մարգարյանը զրուցել է Մինաս Ավետիսյանի որդիների` ավանգարդիստ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի և «Մինաս Ավետիսյան» բարգործական հիմնադրամի նախագահ, թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի հետ: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Քրիստոնեական մշակույթը թանգարաններում․ Ալվիդա Միրզոյան


Սկևռայի մասնատուփի մասին մի շարք հետազոտությունների հեղինակ, արվեստագիտության թեկնածու, Էրմիտաժի թանգարանի Արևելքի բաժնի թանգարանապահ, ավագ գիտաշխատող Ալվիդա Միրզոյանը հյուրընկալվել է «Արտֆոկուսի» տաղավարում: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանն է «Արտֆոկուս»-ում


Երգչախմբային, սիմֆոնիկ, կամերային, գործիքային և վոկալ բարձրարժեք ստեղծագործությունների, կինոերաժշտության և թատերական ներկայացումների համար գրված երաժշտության հեղինակ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը «Արտֆոկուսի» հյուրն է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Երևան է հրավիրվել բալետմայստեր Լիլիթ Հակոբյանը


Օգոստոսի 20-27-ը Հայաստանում անցկացված SUMMEET ժամանակակից պարի միջազգային երրորդ փառատոնին մասնակցելու նպատակով Երևան է հրավիրվել Հանովերի պետական օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատար, բալետմայստեր Լիլիթ Հակոբյանը: Ո՞ր երկրներն են այսօր ժամանակակից բալետի առաջամարտիկներ: Ինչու՞ հայ պարողները պահանջված են արտերկրի առաջատար թատրոններում, իսկ պարուհիներից միայն եզակիներն են հաջողում: Լիլիթ Հակոբյանը «Արտֆոկուս»-ի տաղավարում է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:

«Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային փառատոնը Երևանում


«Սամմիթ» փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ, վարպետաց դասեր, դասախոսություններ։ Երրորդ տարին է, օգոստոսի 20-27-ը Երևանում անցկացվում է «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային փառատոնը: Փառատոնի և Հայաստանում ժամանակակից պարի տարածման գործընթացի մասին «Արտֆոկուս»-ում խոսել են փառատոնի համահիմնադիրներ Հայկ Վարդանյանը և բալետմայստեր Արման Բալմանուկյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: