Հին Հռոմի գունեղ տեսիլները՝ ՀՀ նախագահի նստավայրում
ՀՀ նախագահի նստավայրում ներկայացվել են Կապիտոլյան թանգարանի երկրորդ և երրորդ դարերի հին հռոմեական խճանկարների հավաքածուից մի քանի նմուշներ՝ հին Հռոմի վարպետների աշխատանքները:
|
|
Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը նշվել է Վայոց ձորի մարզում
Վայոց ձորի մարզում նշվեց միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։
|
|
Եվգինե Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանի «Գունային խանդավառություն» խորագիրը կրող հինգերորդ անհատական ցուցահանդեսը։
|
|
Աստվածածնի վերափոխման տոնը Արարատի մարզի Դաշտավան համայնքում
Արարատի մարզի Դաշտավան համայնքի բնակիչները միայն անցյալ տարի եկեղեցի ունեցան՝ Սուրբ Աստվածածինը: Նորաբաց եկեղեցում խաղողօրհնեքի առաջին ծեսը կատարվեց օգոստոսի 18-ին՝ Վերափոխման տոնին: Մինչ այդ Վերափոխման տոնը դաշտավանցիները նշել են Էջմիածնում՝ հաճախ ոտքով ուխտի գնալով:
|
|
Սկսվել է «Հաղարծնի շաբաթ» հոգեւոր-մշակութային փառատոնը
Արդեն չորրորդ տարին է՝ Հայ եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդական միությունը կազմակերպում է «Հաղարծնի շաբաթ» հոգեւոր-մշակութային մեկշաբաթյա փառատոնը: Այս տարի այն սկսվեց օգոստոսի 12-ից:
|
|
«Էօրնեկեան» դպրոցի սաները՝ «Ծիծեռնակ» ճամբարումԱմեն տարի Գուգարաց թեմում գործող «Ծիծեռնակ» ճամբարում հարյուրավոր դպրոցահասակներ են ամառային հանգիստ անցկացնում: Մեր նկարահանման պահին ճամբարում հանգստանում էին թվով 161 աշակերտ և ուսուցիչ՝ «Էօրնեկեան» և Գևորգ Էմինի անվան դպրոցներից: |
|
Պայծառակերպության (Վարդավառի) նախատոնակը
Հարության տոնից 14 շաբաթ անց Հայ առաքելական եկեղեցին նշում էհինգ տաղավար տոներից երրորդը՝ Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի շրջանում առավել հայտնի է Վարդավառ անունով: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Պայծառակերպության տոնը սկսվում է ուրախ նախատոնակով:
|
|
Պայծառակերպության տոնին Հովհաննավանք տարվեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Արագածոտնի թեմի Սբ. Հովհաննավանք եկեղեցում Պայծառակերպության տոնի օրը նշվում է նաև եկեղեցու ուխտի օրը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից Հովհաննավանք բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանը:
|
|
Բացվել է Անդրանիկ Քոչարի տուն-թանգարանը
Երևանում բացվել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անդրանիկ Քոչարի տուն-թանգարանը:
|
|
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հաղարծին վանական համալիր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Տավուշի և Լոռու մարզերում: Նախագահը հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում, եղել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Դիլիջանի միջազգային քոլեջում, ինչպես նաև այցելել տեղի պատմամշակութային հուշարձաններ: Հուլիսի 22-ի կանգառը Հաղարծին վանական համալիրում էր:
|
|
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն իր 10-ամյակը տոնեց համերգային ծրագրով
Հոբելյանական տարեդարձը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում նշվեց բացօթյա համերգային ծրագրով:
|
|
Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած և փրկված կադրերը՝ «Կինոյի տաճար» ցուցահանդեսին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ից 12-ը «Այրարատ» կինոթատրոնի սրահում ինստալացիայի միջոցով ներկայացվեցին «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը:
|