Կրթական համակարգը՝ տեղապտույտի մեջ


Մինչ օրս ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ո՛չ կրթության ռազմավարական ծրագիր, ոչ կրթության զարգացման պետական ծրագիր: Մինչդեռ կրթությունը անընդհատ գործընթաց է. աշակերտները, ուսուցիչները, տնօրենները դպրոց են գնում ամեն օր: Ի՞նչ է կատարվում հանրակրթության ոլորտում: Այս հարցի պատասխանը շարունակում ենք ակնկալել փորձագետներից ու հետազոտողներից: Տաղավարում են Սերոբ Խաչատրյանը և Աշխեն Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Նոր կրթակարգ, որին երկար պիտի սպասենք


Արմատական ու տեսանելի փոփոխությունների՝ հանրային պահանջը չի շրջանցում կրթության համակարգը: Ի՞նչ է փոխվել այս համակարգում. միջավա՞յրը, մարդի՞կ, բովանդակությու՞նը: Թեման քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և կրթության փորձագետ Էսթեր Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինչպես ստեղծել «նոր» Հայաստան


Համակարգային փոփոխությունների պահանջը նույնիսկ ամենահարվածային փոփոխությունից՝ հեղափոխությունից հետո էլ շարունակում է մնալ արդիական: Պարզվում է՝ քաղաքական կամքը չի կարող թակել մեր դռները և հարաբերություններ թելադրել: Ավելին, քաղաքական իրավիճակի փոփոխությո՛ւնը չի դարձնում մարդուն առավել ազատ, համարձակ ու նոր: Ո՞րն է մարդու փոփոխության շարժառիթը, ինչպես ստեղծել «նոր» Հայաստան: Քննարկում են լրագրող Արմեն Հովհաննիսյանը և պատմագետ, թարգմանիչ Գևորգ Ճաղարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Օրենք՝ կինոարվեստի, թե՞ կինոարտադրության համար


ԱԺ-ում «Կինոարդյունաբերության ոլորտում առկա հիմնախնդիրները և անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով լսումներ էին: Պատրաստվում է կինոյի մասին օրենքի նախագիծ և կինոգործիչները որոշակիորեն ներգրավված են այդ գործընթացում: Ինչու՞ է կինոարտադրության զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումը: Ի՞նչ տեսանկյունից է օրենքը կարգավորելու հարաբերությունները պետության և կինոարտադրողների միջև: Թեման քննարկում են կինոպրոդյուսեր Մելիք Կարապետյանը և իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Բռնադատվածի հիշատակի օր՝ օրացույց առանց քաղաքականության


Հունիսի 14-ին լրանում է 1949 թվականի հայերի բռնաքսորի 70-րդ տարելիցը: Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ԽՍՀՄ-ում ապրող տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր: 2006 թվականից հունիսի 14-ը Հայաստանում պաշտոնապես համարվում է «Բռնադատվածի հիշատակի օր»: Արդյո՞ք այս տարիները օգտագործվեցին անցյալին համակողմանի գնահատական տալու համար: Օրացույցի սև շրջանակից բացի ի՞նչ է տեսնում հայ հանրությունը խորհրդային կամ, ընդհանրապես, պետական ռեպրեսիա և զոհ հասկացությունների տակ: Թեման քննարկում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Խառատյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հայկական ցանցի տատանումները


Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո հանրային և քաղաքական խոսույթում ակտիվացել է Հայաստան-սփյուռք թեման: Հայկական ցանցում նկատվում է «ՀՀ», «հայ», «հայկական համայնք» բառերի ակտիվացում: Ի՞նչ է ընած այս բառերի հետևում, ինչպե՞ս ինքնության խոսույթը դարձնել գործնական քաղաքականության հենք: Թեման քննարկում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի մասնագետներ, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և արաբագետ Տաթևիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Սոցցանց. կապի մեջ, թե՞ կապերի ցանցում


Ի՞նչ աղբյուրներ ենք նախընտրում մենք տեղեկություններ ստանալու համար: Ումի՞ց ենք գերադասում լսել, ի՞նչ ենք ուզում իմանալ, ու՞մ ենք վստահում պատմել: Ի՞նչ մեդիաարտադրանք է սպառում հայաստանյան հասարակությունը հեղափոխությունից հետո: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինքնորոշում` հեղափոխությունից հետո


Հայաստանի անկախացումից ի վեր ինքնիշխանության խոսույթը տարբեր առիթներով արդիականանում է: Հատկապես քաղաքական- հասարակական զարգացումների ու անկումների ֆոնին ինքնիշխանության սահմանի հստակեցումը դառնում է կարևոր և հուզիչ: Թավշյա հեղափոխության հույզերում ինքնորոշված լինելու զգացողությունը կարևոր դեր ուներ: Ի՞նչ հանգրվանի վրա է այսօր քաղաքացու ինքնորոշման և պետության ինքնիշխանության խնդիրը: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Բախում և համերաշխություն


Ինչպե՞ս քաղաքացու տոնի օրը արթնանալ որպես քաղաքացի, կամ՝ հերոսամարտի տոնի օրը՝ որպես հերոս: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ապրել դրանց հաջորդող օրերին: Հնարավո՞ր է ունենալ արժեքային դավանանքի առումով միատարր, միասնական հասարակություն: Ո՞րն է հասարակական համերաշխությունը: Արժեքների բախման կամ համերաշխության ճանապարհը թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: