Առաջին հրաշքը


Միսաք   - Կանայում հարսանիք է` քեֆ, ուրախություն: 
Արսինե  - Հա, Հիսուսն էլ է հրավիրված: 
Միսաք   - Հյուրերը խմում են, պարում ու ուտում:
Արսինե   -Ու էլի խմում, պարում ու ուտում մինչև…
Միսաք    -Մինչև ի՞նչ:
Արսինե   -Մինչև գինու վերջանալը: 
Միսաք    -Վա՜յ, բա ի՞նչ են անելու…
 

Հիսուսի փորձությունը անապատում


Արսինե - Տես` շոգից ոնց է տանջվում Հիսուս, քառասուն օր է` ոչինչ չի կերել… 
Միսաք  - Հա, բայց մեկ է` Աստծուն չի դավաճանի ու սատանայի խոստումներին չի հավատա, չէ՞:
Արսինե - Չէ հա: Սատանան ու՜ր, հավատը ու՜ր: 
 

Սուրբ Ծնունդ


Միսաք  – Տե´ս, հրեշտակը ուրախացել է, գիտի`ով է ծնվել: 
Միսաք  – Մենք էլ ենք ուրախ: Մենք էլ արդեն գիտենք: 
Արսինե – Որ Հիսուսն է ծնվել:
Միսաք  – Հիսուսն է ծնվել:
 

Հիսուս ջրի վրա


Էլզա - Հիսուս փոթորիկը տեսավ հեռվից ու իջավ ծով առաքյալներին օգնելու:
Միսաք - Մի րոպե, իսկ ո՞նց պիտի հասնի նավին: 
Էլզա – Դե ոնց-ոնց` ջրի վրայով:
Միսաք- Կատակ ես անո՞ւմ:
Էլզա – Առաքյալներն էլ չէին պատկերացնում…
 

Զակքեոսի պատմությունը


Աղջիկ – Տե´ս, Հիսուսն ասում է`  Զակքեո՛ս, շտապի՛ր, ցա՛ծ իջիր, այսօր ես պետք է քո տանը գիշերեմ:
Տղա – Բայց այդքան լավ ու ազնիվ մարդիկ կան, Հիսուսը ինչո՞ւ է գնում հենց Զակքեոսին հյուր: Արդար չէ´:
Աղջիկ – Հա՜, մարդկանց դուրն էլ դա չի գալիս: Բայց մի շտապիր, արի տեսնենք հետո ինչ է լինելու:
 

Ավետիս


Աղջիկ – Տե´ս, Գաբրիել հրեշտակապետն էր:
Տղա –    Էն որ ավետիս է բերո՞ւմ: 
Աղջիկ – Հա, դրա համար էլ իջել է: Աստծո հատուկ ծրագրի մասին է պատմելու:
Տղա –    Ամենահատուկ ու ամենակարևոր, ու ամենագլխավո՞ր: 
Աղջիկ – Հա´, ամենա, ամենա…
 

Լեռան քարոզը. «Եկեսցէ արքայություն քո» (Մատթ. 6:10, Ղուկ. 11:2)


«Եկեսցէ արքայություն քո»: Տերունական աղոթքը շարունակում է մեկնել Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հունվարի 27-ին Սուրբ Սարգիս զորավարի տոնն է


Հունվարի 27-ին մեր եկեղեցին կնշի արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում, հատկապես դա իրենց տոնն են համարում երիտասարդները:

Սամսոն և Դալիլա


ԱՐԵՎԻԿ - Մի օր Դալիլան հարցնում է, թե ինչից է, որ Սամսոնը այդքան ուժեղ է:
ՄԻՍԱՔ - Ճիշտ որ, ես էլ չգիտեմ: 
ԱՐԵՎԻԿ - Ու ոչ ոք էլ չպիտի իմանար: Դա Սամսոնի ու Աստծո գաղտնիքն էր, բայց…
 

Սողոմոն Իմաստունը


Արևիկ   - Սողոմոն թագավորի երազում Աստված գալիս է նրա մոտ ու հարցնում` ի՞նչ ես ուզում, Սողոմո́ն:
Միսաք  - Թողհարստություն, հզորություն, անմահություն ուզի:
Արևիկ   - Հա, նա կարող էր այդ ամենը ունենալ:
Միսաք  -  Բայց չի ուզո՜՞ւմ:
Արևիկ   - Չէ́, Սողոմոնը ուրիշ բան է խնդրում:
Միսաք  - Ի՞նչ, ի՞նչ:
Արևիկ   - Հիմա կասի` կիմանաս:
 

Դանիելն ու առյուծները


Անի      - Թագավորը շատ է տխրում Դանիելի համար, բայց օրենքը փոխել չի կարելի:
Միսաք – Ու ի՞ նչ, Դանիելին իսկապե՞ս գցելու են առյուծների մոտ:
Անի       - Արի նայենք` կիմանանք:

Զորավար Նեեմանը ու փոքրիկ աղջիկը


Անի - Նրանց թագավորը Իսրայելի թագավորին պիտի նամակ գրի, ու հիմա սուրհանդակը գնում է թագավորի մոտ:
Միսաք - Ո՞ր թագավորի, Իսրայելի՞:
Անի - Չէ́, հիմա` իրենց:
Միսաք - Էսօր շատ խառն ես խոսում:
Անի - Որովհետև խառը հարցեր ես տալիս: Արի միասին նայենք: