փետրվարի 6-12


Փետրվարի 6-12-ն ընկած շաբաթվա ընթացքում է տեղի ունեցել ԳՀԽ և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գրքի շնորհանդեսը: 
Այս շաբաթ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանեց Հայրապետական կրթաթոշակ:  Ովքե՞ր կարող են արժանանալ դրան: Ի՞նչ գործունեություն է իրականացնում «Նկանակը»: Ամփոփում ենք տարբեր տարիների փետրվարի 6-ից 12-ն ընկած շաբաթը: 
 

հունվարի 29-ից փետրվարի 5


Տարբեր տարիների հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում 3 ձեռնադրության արարողություն է կատարվել: Ձեռնադրված 18 հոգևորականներն այսօր ծառայում մեր եկեղեցու տարբեր թեմերում, վարում պատասխանատու  պաշտոններ:
Հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած շաբաթվա օրերին է բացվել նաև Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը: Այսօր այն դարձել է մայրաքաղաքի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը: 
 

հունվարի 23-28


Այս շաբաթվա թողարկման համար առաձնացրել ենք սուրբ Սարգիս Զորավարի մասունքակիր աջի պատրաստության և օրհնության տեսանյութը: Երբ և որտեղ են գտնվել սրբի մասունքները, ինչպես են ամփոփվել մասնատուփի մեջ: 
Տարբեր տարիների այս շաբաթվա մեջ է Սուրբ Էջմիածնում ավանդաբար մատուցվում նաև տոնական պատարագ` նվիրված հայոց բանակի կազմավորման տարեդարձին: Նորին Սրբությունը մասնակցում է բանակի օրվան նվիրված զանազան  միջոցառումների, պարգևատրում բարձրաստիճան սպաների: 
 

 

հունվարի 16-22


Երուսաղեմն ու տերունակոխ մյուս վայրերը նվիրական սրբատեղիներ են ողջ քրիստոնյա աշխարհի, այդ թվում մեզ` հայերիս համար: Այդտեղ դարերով ուխտի է գնացել մեր ժողովուրդը, ինչպես նաև՝ Լուսավորչի գահին միմյանց հաջորդած հայոց կաթողիկոսները:
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը տերունական սրբավայրեր ուխտագնացության մեկնեց 2000 թվականի հունվարի 12-25-ը:
Հունվարյան այս օրերին է տեղի ունեցել նաև Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» եռահատորի շնորհանդեսը: 
 

հունվարի 9-15


Ամանորի և Սուրրբ Ծննդի տոնական շաբաթներից հետո աշխատանքային առաջին շաբաթը հայ եկեղեցու կյանքում առանձնացել է հիշարժան տարբեր իրադարձություններով: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հայորդյաց տների հաշվետու համերգը: Տարբեր տարիների հունվարի 9-15-ի շաբաթվա ընթացքում է տեղի ունեցել նաև Եգիպտոսի ու Դամասկոսի հայոց թեմերի առաջնորդների եպիսկոպոսական ձեռանդրությունը:

հունվարի 2-8


Հունվարի 6-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական պատարգ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչը Հայոց հայրապետն է։ 
Տոնը սկսվում է հունվարի 5-ին՝ ճրագալույցի պատարագով, այնուհետև կատարվում է տնօրհնյաց կարգ։ 
 

դեկտեմբերի 26-ից հունվարի 1


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. այս շաբաթվա գրեթե բոլոր իրադարձությունները սկսվում և ավարտվում են այս մաղթանքով: Ուրախ տրամադրությամբ, սիրով, բարեգործություններով ու անակնկալներով լեցուն է դեկտեմբերի 26-ից հունվարի 1-ի  շաբաթը եկեղեցու կյանքում:
Ամանորի գիշերը հավատացյալներն օրհնություն, սեր ու նաև օրհնված նուռ են իրենց հետ տանում տուն՝ երեկոն սիրելիների հետ տոնական սեղանի շուրջ շարունակելու համար: Այս շաբաթ է սկսվում նաև Սուրբ Ծնննդյան պահքը, թողարկման ընթացքում կիմանանք նաև` որն է մեր Վեհափառ հայրապետների սիրելի պահոց ուտեստը:
 

դեկտեմբերի 19-25


Տարին մոտենում է ավարտին, տարբեր տարիների՝ այս շաբաթվա իրադարձություններից արդեն նկատելի են տոնական տրամադրություններն ու գույները:
2013 թ. այս օրերին մեկնարկեց  «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրը: Գյումրեցի անապահով 3 ընտանիք ծրագրի շնորհիվ արդեն երեք տարի է՝ տարեմուտը տոնում է   հարմարավետ բնակարանում:
Նախորդ տարի ճիշտ այս շաբաթ մեկնարկեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի տարեվերջյան ծրագիրը՝ «Ուրախ Ամանոր սահմանում»: Երևանաբնակները ամանորյա նվերներ պատրաստեցին և ուղարկեցին Տավուշի շուրջ 30 սահմանամերձ գյուղերի բնակիչների: 
 

դեկտեմբերի 12-18


14 տարի առաջ մեր եկեղեցու համար հոգևոր սպասավորներ պատրաստող հաստատությունների թիվն ավելացավ ևս մեկով՝ Քահանայից լսարանով: 
Այս շաբաթը հիշարժան էր նաև Կոտայքի մարզի Ակունք գյուղի համար: 2013 թվականի դեկտեմբերի 15-ին Ս. Կարապետ եկեղեցուն կից բացվեց հոգևոր-մշակութային կենտրոն, որտեղ այսօր շուրջ 100 երեխա է հաճախում: 
 

դեկտեմբերի 5-11


Ե՞րբ Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերությունը հեռաձակման արտոնագիր ստացավ և ի՞նչ տեղ զբաղեցրեց հայաստանյան հեռուստատեսային ոլորտում: 
Ինչպե՞ս սկսվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու Կրթության ու գիտության  նախարարության համագործակցությունը, ի՞նչ արդյունքներ ունենք այսօր:
Վերհիշում ենք տարբեր տարիների՝ դեկտեմբերի 5-11-ն ընկած շաբաթը և ներկայացնում այսօրվա արդյունքները:
 

նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4


Չորս տարի առաջ այս շաբաթ է հիմնվել Հայ եկեղեցու ամենաերիտասարդ՝ Արթիկի թեմը:
Այս շաբաթ է բացվել նաև դատապարտյալների ձեռքով կառուցված Կոշ քրեակատարողական հիմնարկի Սուրբ Հարություն եկեղեցին:
Միասին վերհիշենք տարբեր տարիների՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած շաբաթը: 
 

նոյեմբերի 21-27


Ի՞նչ պայմանագիր կնքվեց 2015 թվականի նոյմեբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև, ի՞նչ արդյունք է տվել դա այսօր:
Ե՞րբ և ինչպես նոր կյանք ստացավ Սառնաղբյուր համայնքի 13-րդ դար թվագրվող Կարմրավանքը կամ Հոգեվանքը: Տարբեր տարիների նոյեմբերի 21-ից 27-ն ընկած շաբաթվա իրադարձությունները՝ մեր տեսադարանից: