gpgI9eqgHNs

Երեկ Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի ունեցած դռնփակ նիստում որոշվել է ընտրել պատրիարքական նոր տեղապահ և ստեղծել հատուկ մարմին, որը կկազմակերպի պատրիարքի ընտրությունները,-հաղորդում է պոլսահայ մամուլը: Ընտրությունները նշանակված են մայիսի 28-ին: Ինչպես հայտնի է, օրեր առաջ տարաձայնություն էր եղել Պոլսո պատրիարքությունում՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև:  Առաջիկա օրերին սպասվում է նաև Սահակ և Արամ սրբազանների այցը Մայր Աթոռ, որտեղ նրանք կլուսաբանեն այս իրադարձությունները` հայոց հայրապետի, գերագույն հոգևոր խորհրդի անդամների և հանրության համար, կքննարկվի ընտրություններիւ կազմակերպման հարցը:  

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2017-02-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ