Մշակութային ազդագիր 27.02.2017

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս կիրակի Ստեփանավան և Վանաձոր էր այցելել:
Փետրվարի 23-ին թեմատիկ ցուցահանդեսով Հայաստանի ազգային պատկերասրահն ու Աշխարհի հայ նկարիչների միությունը նշեցին Վարդանանց տոնը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվելէ Վրաստանի վաստակավոր նկարիչ Լև Բայախչևի աշխատանքների ցուցահանդեսը:
Սսիրիահայերի հայաստանյան նիստուկացը հայտնվել է լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի օբյեկտիվի կենտրոնում: «Հոդված 3» ակումբում օրերս բացվել է «Նորեկները՝ սիրիացիները Հայաստանում» ֆոտոցուցահանդեսը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում  հանդիսատեսի դատին հանձնվեց Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» կատակերգությունը՝ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» աջակցությամբ   կայացավ կրթական որակի բարելավման 4-րդ համաժողովը:
Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը ներկայացրել է իր նոր՝ «Խաչքարեր» խորագրով պատկերագիրքը:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ