Մշակութային ազդագիր 20.03.2017

Դիլիջանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների ցանկում: Դիլիջանը հայաստանյան թվով 6-րդ քաղաքն է, որ անդամակցում է այս ցանկին:
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:
1999թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի, պոետական խնդիրների ու թեմատիկայի մասին են խոսում գրականագետն ու բանաստեղծը:
Եղիշե Չարենցի ծննդյան օրը «Զանգակ» գրատանն էին հավաքվել հրատարակչությունների, գրախանութների  և գրադարանների  ներկայացուցիչներ՝ գրական հարցեր քննարկելու:
Զրույց «Հայֆեստ» փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի հետ՝ հայաստանյան թատերական կյանքի, թատրոններում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հայ գրականություն» շարքի հինգերորդ և վեցերորդ հատորների մասին՝ նոր գրքերը ներկայացնող մեր մշտական էջում:
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
Մեկնաբանություններ