«Խելացի այգի» համայնքի մոդելը ձեր այգում և բջջային հավելվածը հեռախոսում տեղադրելու դեպքում հնարավորություն կունենաք ավտոմատ կերպով ոռոգել այգին, տեղեկանալ հողի խոնավության, այգու ջերմաստիճանի մասին: Կենդանիների կամ այլ անցանկալի հյուրերի դեպքում այս համակարգի շնորհիվ այգում կմիանա լուսաձայնային համակարգը, իսկ բջջայինին ծանուցում կգա: «Խելացի այգի» համակարգը մշակել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» դպրոցի աշակերտներ Գևորգն ու Գուրգենը:
2017-05-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ