Համալսարաններ. մաս 3-րդ

Միջնադարյան Եվրոպայում 12-րդ դ. սկսեցին ձևավորվել համալասրաններ, որոնք այսօր էլ համաշխարհային հռչակ ունեն: Հայաստանի կրթական համակարգն այդ շրջանում զարգանում էր Արևմուտքին համաքայլ: Հիշատակվող առաջին համալասարանը 7-րդ դարում հիմնել է Անանիա Շիրակացին: Դրան հետևեցին Գլաձորի, Տաթևի, Սսի, Սկևռայի հռչակավոր մյուս վարդապետարանները: Գլաձորի համասլարանի շրջանավարտներն ստանում էին վարդապետական գավազան, որը նրանց տալիս էր դասավանդելու իրավունք: Աստիճան շնորհելու հանդիսավոր արարողությունը մինչ օրս պահպանվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: Միջնադարյան վանքերին կից գործող կրթական հաստատություններն ունեին բոլոր նախադրյալները վերածվելու ինքնուրույն գիտական հաստատությունների: Թեև աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով այս վարդապետարանները չգոյատևեցին, սակայն դրանց ավանդը հայ մտքի զարգացման մեջ զգալի է: 
Մասնակցում են՝ 
Հարություն Պապոյան` մեթոդաբան
Մեկնաբանություններ