Եկեղեցական ամփոփ լրահոս 31.03.2017

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը Ժիտոմիրի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքում հայկական եկեղեցի կառուցելու համար հողահատկացման հարցը:
Օքսֆորդի համալսարանի դասախոս, նշանավոր հայագետ Թեո Մարտեն Վան Լինտը Սոֆյայի հայ համայնքի համար դասախոսություն է կարդացել:
«Իմ Էրմիտաժը» հեղինակային շարքի հաղորդումներից մեկը նշանավոր արևելագետ Միխայիլ Պիոտրովսկին նվիրել է հայկական սրբազան գանձերից մեկին՝ Սկևռայի մասնատուփին:

Մեկնաբանություններ