Հայ մատենագրության մեջ արծարծված է պատմական մի դրվագ, որի հերոսը՝ Երուսաղեմի հայոց երիտասարդ պատրիարք Գրիգոր Շիրվանեցին, վանքի պարտքերը մարելու և հայոց սրբավայրերը կորստից փրկելու գործն իրականացնելու համար իր վզին երկաթե ծանր շղթաներ է հագնում, կողպում և երդվում չհանել, մինչև Ս. Աթոռը չազատվի պարտքերից: Այս դրվագը դարձել է հոգևորականի նվիրվածության խորհրդանիշ: Ո՞վ էր Գրիգոր Շղթայակիրը: Քննարկում են Արարատ քահանա Պողոսյանը եւ ԵՊՀ դոցենտ Նորայր Պողոսյանը:
Շարք: Տարբերակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2017-03-15T18:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար