Alt

Արտաքսման կիրակի

Մեծ Պահքի երկրորդ կիրակին Արտաքսման կիրակին է: Դրախտում ամեն ծառի պտուղից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»: Ինչպե՞ս է արտացոլվել միջնադարյան մանրանկարչության մեջ Ադամի ու Եվայի՝ Դրախտից վտարումը, Կենաց ծառի ու դրա պտղի ճաշակումը: Մեղքի ու անհնազանդության, չարի ու բարու ի՞նչ ընկալում է եղել միջնադարյան աստվածաբանության մեջ և ինչպե՞ս է դա արտացոլվել պատկերագրության մեջ: Դրախտի ու այնտեղից արտաքսման յուրահատուկ պատկեր է ներկայացված Երևանի Մատենադարանի թիվ 7779 ձեռագրում: Այս թեման լայնորեն արտացոլվել է ինչպես հայ, այնպես էլ եվրոպական պատկերագրության մեջ: Հետաքրքիր է, որ միջնադարյան պատկերագրության մեջ Դրախտից վտարումը պատկերվում է ֆիլմաշարի պես:

2013-05-16 10:40:57
Մեկնաբանություններ