Եկեղեցական կյանք 29.05.2017

Մայիսի 29-ին, Ս. Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ տեղի ունեցավ Քահանայից ամենամյա ժողով:  
Սուրբ Մինասը հռչակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման պահապան և հովանավոր սուրբ:
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը ՊՆ 3-րդ բանակային կորպուսին հանձնեց Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի պատկերակիր խաչվառը:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հերթական՝ 15-րդ բնակարանը ձեռք բերվեց Ստեփանավանի Լեջան համայնքում: 
Լրահոս թեմերից- Աստանայում Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով: Մյանմարի Միացյալ Հանրապետության արտգործնախարարը հանդիպում է ունեցել  Մյանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Զավեն վարդապետ Յազիչյանի հետ: Վրաստանի կրոնի հարցերով գործակալության   կրոնական քարտեզի համաձայն, Հայ  առաքելական եկեղեցու հետևորդները երկրի բնակչության մեջ թվաքանակով երրորդ տեղում են: Մայիսի 28-ին  Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  մատուցվել է տոնական պատարագ: Թբիլիսիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովայական Վարդատոնը: Համբարձման տոնին ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղ: 
 
2017-05-29T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ