Եկեղեցական կյանք 14.07.2017

Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին:  
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Մայր Աթոռի «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Վերսկսվել են Ս. Էջմիածնի Մայր տաճարի նորոգման աշխատանքները: 
Մայր Աթոռի տարածքում կառուցվող արևային ջրատաքացուցիչների կայանը կգործարկվի ամռան վերջում: 
Եկեղեցական ամփոփ լրահոս- Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աղոթքով բացվել են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստերը: Հալեպում վերականգնում է ռմբակոծությունից տուժած հայկական տաճար: Վատիկանի Առաքելական դղյակի սրահներից մեկում հայտնաբերվել են անհայտ որմնանկարներ, որոնք վերագրվում են Ռաֆայելին: Հանուն մերձավորի ինքնակամ զոհվելու փաստն այսուհետ առիթ կհամարվի  կաթոլիկ եկեղեցում  սրբադասման գործընթաց սկսելու համար: Պոլսի հայոց պատրիարքությունում կազմավորվել է պատրիարքական ընտրության նախաձեռնարկ մարմինը: 
 
Մեկնաբանություններ