Եկեղեցական ամփոփ լրահոս 14.07.2017

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աղոթքով բացվել են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նիստերը: Հալեպում վերականգնվում է ռմբակոծությունից տուժած հայկական տաճար: Վատիկանի Առաքելական դղյակի սրահներից մեկում հայտնաբերվել են անհայտ որմնանկարներ, որոնք վերագրվում են Ռաֆայելին: Հանուն մերձավորի ինքնակամ զոհվելու փաստն այսուհետ առիթ կհամարվի կաթոլիկ եկեղեցում սրբադասման գործընթաց սկսելու համար: Պոլսի հայոց պատրիարքությունում կազմավորվել է պատրիարքական ընտրության նախաձեռնարկ մարմինը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2017-07-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ