Օծվեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցին

2012 թվականից Եղվարդի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ նոր եկեղեցու կառուցման շինարարական  աշխատանքներ էին սկսվել: Կառուցումն ավարտված է և հուլիսի 15-ին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ եկեղեցին օծվեց և անվանակոչվեց հարակից մատուռի անվամբ՝ Սուրբ Սարգիս: Օծման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություններ