s5dhKtbNuDM

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց Ռուսաստանի գրականության փաստագրության միջազգային ակադեմիայի պատվիրակությանը` ՌԴ վաստակավոր իրավաբան, Ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Վալերի Նարինյանի գլխավորությամբ: Պրոֆեսոր Նարինյանը Վեհափառ հայրապետին հանձնեց ակադեմիայի ոսկե մեդալը, որով պարգևատրվում են քաղաքական և հասարակական գործիչներ, մտավորականներ, գիտնականներ և հոգևորականներ: 

Մեկնաբանություններ